Այսօր՝ 08 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առողջապահության նախարարը չի մտածում խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում. ի սկզբանե կորոնավիրուսի դեմ պայքարի հստակ ռազմավարություն չի եղել. համաճարակաբան

Նախարարի խոսքն ուրիշ է. եթե նա լիներ սովորական մասնագետ կամ քաղաքացի, կարող էր անել հայտարարություններ, որոնք կարող էին ճիշտ լինել այս կամ այն չափով, բայց եթե նախարար ես, պետք է իմանաս յուրաքանչյուր խոսքիդ արժեքը և կանխատեսես, որ կարող է լինել իրավիճակի այլ զարգացում, որը կբերի լուրջ հետևանքների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին:

«Նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, ու իրավիճակը փոխվել է, արդյունքում՝ իր խոսքին հավատացող քիչ մարդիկ կան: Խնդիրն այն է, որ նախարարը չի մտածում իր խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում: Խիստ արժեզրկվել է պետական մարմնի խոսքի կշիռը: Ժողովուրդն արդեն ոչինչ չի լսում»,-ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը, Հովհաննիսյանը նշեց, թե համաճարակի դեմ պայքարն ի սկզբանե պետք է ունենար ռազմավարություն, ինչը չի եղել: «Պետք է առաջին օրվանից մշակվեր, հստակեցվեր ընդհանուր մեկ ռազմավարություն, որ կլիներ բժշկագիտության հիման վրա: Համաճարակի դեմ վարքաբանական պայքարն ամբողջ պայքարի միայն մի մասն է: Միայն վարքագծով համաճարակի դեմն առնել չենք կարող: Կոմպլեքս միջոցառումների անհրաժեշտություն կա, մինչդեռ այդ ամբողջ ռազմավարությունը չկա»,-նշեց նա:

Ի սկզբանե քաղաքացիները պատրաստ էին պահպանել հակահամաճարակային կանոները, սակայն այդ կոնանները ճիշտ մշակված չեն եղել:

«Այս պարագայում չպետք է մեղադրել ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և վիրուսի տարածման համար: Ժողովրդի կողմից պատրաստակամությունը՝ կատարել որոշակի միջոցառումներ, ենթարկվել սահմանափակումների, կատարել հրահանգները, եղել է մարտ-ապրիլին: Մարդիկ անում էին այն, ինչն ասվում էր: Բայց սահմանված կանոնները, օրինակ՝ տնից դուրս գալիս՝ ձևաթղթի պարտադիր լրացումը, արդյունավետ չէր, ինչի հետևանքով ունեցանք անհավատություն: Այս պարագայում մարդկանցից ինչ-որ բան պահանջելը կամ վարքագծի վրա հույս դնելը սխալ է, այն միայն ինչ-որ չափով կարող է պաշտպանել վարակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց են եղել կառավարության մի շարք որոշումներ, որոնք ևս բխում են հստակ ռազմավարություն չունենալուց:

«Օրինակ՝ կարանտին հայտարարելը ճիշտ էր, դրա կատարման ձևը՝ սխալ:  Փետրվար ամսին նախարարությունն իրականում չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, նախարարը մասնագետների հետ որևէ հարց չէր քննարկում: Համաճարակաբանության սկզբունք  է՝ եթե կա անծանոթ վիրուս, այն պետք է ընդունել որպես շատ վտանգավոր, մինչև ապացուցված չէ հակառակը: Կորոնավիրուսն ի սկզբանե պետք է դիտարկվեր որպես շատ վտանգավոր վիրուս, հետևաբար գործողություններն էլ պետք է համաչափ լինեին, կարանտինը պետք է հայտարարվեր հնարավորինս շուտ»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հայտարարվում է կարանտին, այն պետք է լինի միանգամից շատ խիստ, ամբողջ ուժով, հետո միայն, հնարավորությունները ուսումնասիրելով, անցնել թուլացումների:

«Մեզ մոտ հակառակն էր՝ կարանտինը հայտարարվեց, ու ասացին՝ տեսնենք, եթե արդյունք չտա, կխստացնենք սահմանափակումները, ինչն էլ հնարավորություն տվեց, որ վիրուսը տարածվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Մյուս խնդիրը, ըստ համաճարակաբանի, այն է, որ ըստ առողջապահության նախարարի՝ վիրուսը կարող էր նահանջել եղանակների տաքացմանը զուգընթաց, և հակահամաճարակային գորոծողությունները պլանավորվել էին մինչև ապրիլ-մայիս ամիսներ:

Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ամերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը