Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին. Հարությունյան

Հունիսի 19-ին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ։

Թերևս, ոգևորված նրանից, որ Վենետիկը հանձնաժողովը սկզբունքորեն թույլատրելի է համարել Սահմանադրության անցումային 213-րդ հոդվածի դրույթներում փոփոխությունը, Նախագիծը բացարձակապես հաշվի չի առել այդ փոփոխությունների ներկայացվող պահանջները։

Նախագծով նախատեսված կարգավորումներով անմիջապես դադարեցվում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները։ Միաժամանակ, դադարած է համարվում նաև Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը։

Նախագծով նախատեսված կարգավորումները ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին, մասնավորապես․

· Դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված է դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում է դրա վրա,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի ընթացիկ գործերի վրա ազդելու հնարավորություն նախատեսելուց,

· Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ցանկացած վաղաժամկետ դադարեցում պետք է զերծ լինի քաղաքական ճնշումից,

· Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթները լիովին համահունչ են միջազգային չափանիշներին և երաշխավորում են աստիճանական անցում Սահմանադրական դատարանի նոր մոդելի՝ առանց վտանգելու դատավորի կարգավիճակը,

· Սահմանադրության 213-րդ հոդվածի ցանկացած փոփոխություն, որը կնախատեսի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի փոփոխություն  պետք է կատարվի խիստ զգուշորեն և աստիճանական կերպով՝ նախատեսելով համաչափ անցումային ժամանակահատված,

· Թեև Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը  տարբերվում է դատավորների կարգավիճակից և նախագահի պաշտոնից բխող վարչական գործառույթների վաղաժամկետ դադարեցման համար առավել մեղմ չափանիշներ են գործում, սակայն նաև դատարանի նախագահի պարագայում պետք է պահպանվի իրավական կանխատեսելիության և համաչափության սկզբունքից բխող բավարար անցումային ժամանակահատված։ 

Վենետիկի հանձնաժողովը, սկսած Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի սխեմա նախատեսող նախագծի վերաբերյալ իր կարծիքից (հոկտեմբեր 2019) մշտապես սատարել է սահմանադրական դատարանի այսպես կոչած «ճգնաժամի» շուրջ իշխանությունների նախաձեռնություններին և դրանով նպաստել է ներկա իրավիճակի սրացմանը։

Հունիսի 19-ի կարծիքում Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով է լեգիտիմ Սահմանադրության անցումային դրույթում ընդհանրապես փոփոխություն կատարելը։ «Անցումային» դրույթների նպատակը «պետական կառավարման և նոր համակարգին փուլային անցումն ապահովելն է», դրանք ունեն միայն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը։ Այս մասին ուղղակիորեն նշված է դեռևս 2015 թ․ օգոստոս ամսին Ազգային ժողով ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծի պաշտոնական հիմնավորումներում և դա քաջ հայտնի էր Վենետիկի հանձնաժողովին։ Այսպիսով, 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասության կարգավորիչ նշանակությունը սպառվել է Սահմանադրության 7-րդ գլխի («Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդ») ուժի մեջ մտնելով։ Այս հարցերին մանրամասն անդրադարձ է կատարվել նաև իմ նախկին հրապարակման մեջ [1]։ 

Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում։

Հատկապես խնդրահարույց է, այն որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից՝ անտեսելով Սահմանադրական դատարանի նկատմամբ 2019 թ․ մայիսից սկսված և մինչ այժմ շարունակվող ակնհայտ քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։ Փոխարենը, Հանձնաժողովը իր կարծիքում, հենվելով կառավարության տեղեկատվության վրա, աղավաղել է փաստեր՝ նշելով, թե իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականը կատարվել է Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 3 շաբաթ առաջ (մինչդեռ իրականում դա տեղի է ունեցել ավելի վաղ)։ Որևէ խոսք չկա այն մասին, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորված է եղել ԲԴԽ նախագահ ընտրվելու փաստով։ Հանձնաժողովի կարծիքը չի զլանում մատնանշել Հրայր Թովմասյանի նախկինում Հանրապետական կուսակցության անդամ լինելու հանգամանքը, այն պայմաններում, որ նույն հաջողության Հանձնաժողովը կարող էլ մատնանշել, որ հենց վերջինիս անմիջական մասնակցությամբ և ջանքերով է մշակվել 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությունը, որը հենց նույն հանձնաժողովը բնորոշել է որպես Եվրոպայի լավագույն Սահմանադրություններից մեկը, իսկ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը գնահատվել է որպես «չա­փա­զանց բարձր ո­րա­կի և­ ա­ջակ­ցու­թյան ու դրվա­տան­քի արժանի»։

Տուրք տալով կառավարության պնդումներին, Հանձնաժողովը իր կարծիքի 25-րդ կետում վերարտադրում է կառավարության այն թեզը, որ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից 5 տարի անց դեռևս Սահմանադրական դատարանի ընդամենը 2 դատավոր է ընտրվել նոր կարգով։ Հանձնաժողովը լռությամբ է անցում այն փաստի կողքով, որ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են ընդամենը երկու տարի և բնականոն ընթացքի պարագայում հերթական փոփոխությունները տեղի կունենան համապատասխանաբար 2021 թ․-ին (այսինքն՝ դատարանի դատավորների 1/3-ը արդեն իսկ ընտրված կլինի նոր կարգով)։

Առավել ապշեցուցիչ են Վենետիկի հանձնաժողովի այն պնդումները, թե 2015 թ․ խմբագրությամբ Սահմանադրությամբ ներդրված Սահմանադրական դատարանի ձևավորման մեխանիզմը բացառում է կառավարող մեծամասնություն կողմից Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վրա գերակա ազդեցություն (Կարծիքի կետ 9, 34, 45, 47)։ Դա առավել քան տարակուսելի է, երբ նույն Կարծիքի 14-րդ կետում Հանձնաժողովը մատնանշում է, որ ներկայիս կառավարող մեծամասնությունը խորհրդարանում ունի 2/3-րդ մեծամասնություն (88 պատգամավոր), այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության համար անհրաժեշտ է 3/5-րդ մեծամասնություն (80 պատգամավոր)։ Պառլամենտում նման մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի պարագայում, առաջանում է Սահմանադրական դատարանի քաղաքականացման մեծ ռիսկ։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 3-ի լիազորությունները 12 տարվա պաշտոնավարման ժամկետի հիմքով դադարեցվելու պարագայում, ինչն առաջրակված է Նախագծով, գործող քաղաքական ուժը այս տարի արդեն իսկ հնարավորություն է ունենալու ընտրելու 3 նոր դատավոր, իսկ 2022 թ․-ին, այսինքն՝ այսօրվա գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում՝ ևս 2 դատավոր։ Ստացվում է, որ Նախագծի կյանքի կոչման պարագայում, 2022 թ․ կառավարող քաղաքական ուժ կողմից են ընտրված լինելու Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 6-ը (1 անդամն էլ արդեն իսկ նշանակված է իշխող քաղաքական ուժի կողմից)։ Այս պահին իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կազմը տեսականորեն ամբողջությամբ փոփոխվելու է հաջորդ քաղաքական ուժի կողմից՝ 12 տարի հետո։ Այսինքն, նախագծով նախատեսված մեխանիզմը Սահմանադրական դատարանը դնում է պահի քաղաքական ուժից ամբողջությամբ կախվածության շարունակական ցիկլի մեջ։

Մինչդեռ նուն Վենետիկի Հանձնաժողովի նախագահը 2018 թ․ նոյեմբերին Երևանում իր ելույթի ժամանակ բերում էր Լեհաստանի օրինակը՝ ասելով, որ երբ Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգությունը հանդուրժելու դեպքում «մենք հայտնվում են սայթաքուն լանջի վրա և իշխանության մյուս բոլոր սահմանափակումները վտանգված են: Մենք կարող ենք տեսնել Լեհաստանում, որ կառավարությունը, հենց որ ստանձնեց Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը, անմիջապես սկսեց խարխլել սովորական դատական համակարգի անկախությունը» (https://www.venice.coe.int/files/2018_11_01_ARM_speech_GB.pdf 

Ի վերջո, Նախագիծը ստեղծում է սահմանադրական արդարադատությունը կաթվածահար անելու ռիսկ։ Նախագծով Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից անհապաղ դադարեցվում են մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը, մինչդեռ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:  Համապատասխան առաջադրումների ու Ազգային ժողովի կողմից ընտրության գործընթացը կարող է անհայտ ժամանակով ձգձգվել։ Բավարար է հիշեցնել Սահմանադրական դատարանի դատավորի վերջին ընտրությունը, որը տևել է մոտավորապես մեկ տարի։  Արդյունքում, անորոշ ժամանակով ունենալու ենք Սահմանադրական դատարան, որը լավագույն դեպքում բակացած է լինելու 6 դատավորից։

Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար

«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը