Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սահմանադրական դատարանի թնջուկը․ օրենքում պետք է կրկին փոփոխություն անեն

Սահմանադրական դատարանի շուրջ նոր զարգացումներ են սպասվում։ Մասնավորապես, տեղեկացանք, որ երկուշաբթի կամ երեքշաբթի փոփոխություններ են արվելու Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորություններն ավարտված համարվեն։

Ինչպես հայտնի է,  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել էր Սահմանադրական դատարանի  նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, մինչ ՍԴ նախագահի նոր ընտրությունը,  բարձր դատարանի նախագահի պարտականությունները ստանձնում է դատարանի կազմից տարիքով ավագը, որը այս դեպքում հենց Աշոտ Խաչատրյանն է։

Սակայն չնայած դրանք ուժի մեջ են մտել, սակայն Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պնդել, թե իրենք պաշտոնավարում են, իսկ ՍԴ նախագահն էլ Հրայր Թովմասյանն է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի հաղորդագրության համաձայն, միայն սահմանադրական փոփոխություններով հնարավոր  չէ պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին ու դադարեցնել 3 դատավորների լիազորությունները, եւ պետք է փոփոխություններ արվեն նաեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում։

Եվ ահա, մեր տեղեկություններով, այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում կկատարվեն, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունները մինչեւ վերջ ավարտին հասցվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները լծված են Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործին ,եւ պետք է մի քանի դրույթներ փոխվեն։ Ընդ որում, մեր տեղեկություններով, նրանց առջև ժամկետ է դրվել, ամենաուշը երեքշաբթի օրը պետք է աշխատանքներն ավարտին հասցնել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, քննարկվի փոփոխությունները։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանին՝ հասկանալու համար, թե ինչ հարցեր են քննարկվել այսօր հանդիպման ժամանակ։ «Քննարկվել են համագործակցության հետագա քայլերը», – նշեց նա։

Դիտարկմանը՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության մասին խոստում եղել է Միրզոյանի կողմից, Կոստանյանը նկատեց․ «Այլ մանրամասներ չունեմ, որպեսզի փոխանցեմ։ Հետագա քայլերը մյուս շաբաթ առավել առարկայական կլինեն արդեն»։

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը մեկ բան է ասում, Ազգային ժողովը մեկ այլ, եւ իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվում։

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին