Сегодня: 07 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԺ-ն ընդունեց լիազորոթյունները ավարտած ՍԴ դատավորների կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայն:

Վահագն Հովակիմյանը նախ հիշեցրեց, որ հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները: Այդ փաստով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթներն ըստ էության անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը: Նա դա համարեց հրատապ խնդիր, քանի որ  օրենքն ըստ էության հակասում է Սահմանադրությանը:

Սուրեն Գրիգորյանը փաթեթը ներկայացնելիս նշեց. «Փոփոխվում է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Եվ առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ նախագահի կողմից, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի: ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեր գործող խմբագրությամբ՝ ինչպես սահմանված է՝ Հանրապետության  նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, կխախտվեր Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյկետները 3-ական թեկնածու են առաջադրում»:

Գրիգրորյանը բացատրեց փոփոխության նպատակը: Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ 9 դատավորների պաշտոնները համալրվում են երեք սուբոյկետների կողմից առաջադրման և ԱԺ-ի ոկղմից ընդունման արդյունքում: Այդ երեք սուբյեկտներն են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: «Քանի որ այդ պահի դրությամբ այդ կարգով ընտրվել է 2 դատավոր՝ Արման Դիլանյանը, որն առաջադրվել է դատավորների ընդհանուր ժողովի կղմի և Վահե Գրիգորյանը, որն առաջադրվել է նախագահի կողմից, ուղղակի որպեսզի հաջորդակությունը պահպանվի, այս հերթականությունը փոխում ենք և կառավարությանը առաջ ենք բերում»,-պարզաբանեց Գրիգորյանը

Միևնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությանը՝ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե իր կողմից՝ կոնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավորող դատավորների թիվը հավասար է 3-ի: Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվում  նաև ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով: «Նախ այս հոդվածում ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին և նաև խորհրդարանի կողից ընդունված օրենքի նախագծերով այս կամ այն կերպ հնարավորություն էին նախատեսում դատավորներին գնալ, այսպես ասած, վաղ կենսաթոշակի: Հոդվածում կատարվում են նաև հետևյալ լրացումները՝ ամրագրվում է, որ ՍԴ անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Ամրագրվում է, որ այն դատավորներին, ում լիազորությունը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամկետը կրճատվում է, սահմանվում է 12 տարի՝ հաշվարկելով արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես՝ թե որպես ՍԴ անդամ, թե որպես դատավոր: Ամրագրվում է, որ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են կառավարության կողմից, նախագահի կողմից և դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: Այսինքն, ըստ էության, սա անցումային դրույթներով նախատեսվող առաջադրման հատուկ կանոն է՝ ի տարբերություն ընդհանուր կանոնի»,-ասաց Գրիգորյանը:

Ամրագրվում է նաև, որ ՍԴ նախագահն ընտրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝  թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում:

На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым