Այսօր՝ 09 դեկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում քննարկվել են աշխարհագրության և մաթեմատիկայի դասավանդման նոր մեթոդները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Երևանի և մարզերի մոտ չորս տասնյակ դպրոցների տնօրեններ, աշխարհագրության և մաթեմատիկայի ուսուցիչներ: Քննարկումը վարել են ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն ու հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության  մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 

Հաղորդագրության մեջ նշված է. «Նոր գործիքի  ներդրման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է, նախարարի խորհրդական Գ.  Մամիկոնյանը, տարածական գիտությունների զարգացումը խթանելն է. «Մենք համոզմունք ունենք, որ «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» առարկաների դասավանդման արդյունավետությունը «Աշխարհատեղեկատվական համակարգեր»  գործիքի կիրառման միջոցով  կարող է բարձրանալ, դասը կդառնա ավելի հետաքրքիր և արդյունավետ: Այս փորձն աշխարհի տարբեր երկրների դպրոցներում կիրառվում է և համարվում  ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդ: Մենք այն  դիտարկում ենք որպես արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ: Ծրագիրն առայժմ փորձնական է և մանկավարժները, կամավորության սկզբունքով, կարող են նախարարության աջակցությամբ վերապատրաստվել և սովորել գործիքի օգտագործման հմտություններ`դրանք փորձարկելով դասավանդելիս»,- դիմելով հանդիպման մասնակիցներին` նշել է Գոհար Մամիկոնյանը և  հավելել, որ այդ  նպատակով հրավիրվելու է արտասահմանյան փորձագետ: Նախարարի խորհրդականը նաև շեշտել է, որ նոր գործիքի ներդրումը ծրագրային նյութի ծանրաբեռնվածության ավելացում չի  ենթադրում, այլ ընդամենը  գոյություն ունեցող ծրագրային նյութերի դասավանդման նոր մեթոդ է:

 

Գործիքի ներդրման նպատակով դեռևս անցյալ տարվա նոյեմբերին տեղի էր ունեցել «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով  սեմինար, որին ներկա ուսուցիչներից շատերը մասնակցել էին:

ախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանընշել է, որ հանդիպման նպատակը նոր գործիքի ներդրման հետ կապված՝ մանկավարժների և տնօրենների մտահոգություններն ու առաջարկությունները լսելն է. «Այս գործիքը մեթոդական աջակցություն է մանկավարժների համար: 21-րդ դարում աշակերտի համար դասագիրքն ու տետրը ուսուցման բավարար գործիքներ չեն: Համակարգչային ծրագրերն անխուսափելիորեն  պետք է մտնեն դպրոց և դառնան դասավանդման մեթոդ` սա անխուսափելի է»,- նշել է Ս. Մակյանը:

Ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց մոտեցումները դասավանդման ընթացքում համակարգչային փորձարարական մեթոդի կիրառման վերաբերյալ:

Նշվել է, որ կամավորության սկզբունքով ձևավորվելու է մասնագետների խումբ, ովքեր փորձարկելու են մշակվող նոր գործիքը: Տվյալ փուլի արդյունավետության գնահատումից հետո «Աշխարհատեղեկատվական համակարգերի» համակարգչային մեթոդի կիրառումը կընդլայնվի»:

 

 

 

 

Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ «Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ «Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Past.am-ի հարցերին պատասխանելու համար Առողջապահության նախարարության մամլո խոսնակը երեք օր ուզեց ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Հավատում եմ պարոն Ծառուկյանին, ոչ թե Հայկ Մարությանին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Չեմ մեղադրում այդ մարդկանց, բայց դեմ եմ երևույթին. Սոնա Շահգելդյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից Սկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ