Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ

«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»: Նախարար Դավիթ Տոնոյանի այդ արձագանքը ներկայացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նախարարի արձագանքը բավականին կոշտ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ խոսքը լոկ ռազմակայանի վերաբերյալ մոտեցման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքական այն ավելի լայն համատեքստի, որում ներկայում շոշափվում է հարցը: Բանն այն է, որ ռազմակայանի վերաբերյալ կարծիքները Հայաստանում տարբեր են եղել միշտ էլ, եւ տարբեր խմբեր ու անհատներ պարբերաբար խոսել են այն Հայաստանից դուրս բերելու մասին, ինչպես որ միշտ էլ տարբեր կարծիքներ են հնչում այլ քաղաքական, հասարակական նշանակության հարցերի վերաբերյալ:

Բայց, ակնառու է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա Գյումրու ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց, այն չի շոշափվում արդիական որեւէ քաղաքական հարթակում կամ հասարակական-քաղաքական շերտում: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչու՞ են որոշ քաղաքական խմբեր հղում անում ինչ որ հայտարարությունների եւ փորձում ստեղծել տպավորություն, թե Հայաստանում կա կամ հասունանում է այդպիսի հարց: Օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հենց ռազմակայանի մասին ինչ որ հայտարարությունների հղում անելով էր ազդարարել, թե ինքը որպես խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդ կկանխի «հակառուսականության սադրանքը» Հայաստանում:

Ի՞նչ է պաահել: Հնարավոր է դիտարկել թերեւս երկու հիմնական շարժառիթ: Կամ Հայաստանում ինչ որ ուժեր փորձում են ամեն գնով ստանալ ռուսական աջակցություն, ինչի համար էլ ամեն կերպ փորձում են Հայաստանում ստեղծել «հակառուսականության սրման» տպավորություն, իրենց որպես «հակառուսականության հրանոթը կրծքով փակող» հունանավետիսյաններ Ռուսաստանի որեւէ ազդեցիկ խմբի կամ հենց քաղաքական ղեկավարությանը վաճառելու համար, իհարկե ոչ կյանքի գնով վաճառելու:

Կամ հենց ռուսական որեւէ շրջանակ փորձում է լուծել իր խնդիրները, օգտագործելով Հայաստանի ներքին սուբյեկտներին եւ նրանց միջոցով ստեղծելով «հակառուսականության սրման» տպավորությունը, հետո այդ ամենը Հայաստանի քաղաքական իշխանությանը ներկայացվող պահանջի կամ փաստարկի առիթ ծառայեցնելու համար:

Հայաստանն այդ իմաստով Ռուսաստանի, ռուսական քաղաքական, տնտեսական ազդեցիկ շրջանակների համար ունի առանցքային նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերության եւ ռեգիոնալ իրողությունների տեսանկյունից, այլ նաեւ Ռուսաստանի լայն աշխարհքաղաքական դերի: Այդ իմաստով, ամենեւին չափազանցություն թող չհնչի, հայ-ռուսական հարաբերության բնույթը էական նշանակություն է ունենալու ռուսական ներքին կյանքի, իշխանության վրա: Եվ այդ տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ այդ իշխանության ներկայիս շատ շրջանակների համար ինդիկատոր են՝ իրենց համար ոչ այնքան հաճելի ցուցիչներով:

Այդ համատեքստում տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերության վերափոխման բարդ, բավականին տարողունակ, խրթին գործընթաց, որտեղ Հայաստանը դնում է մի շարք կարեւոր հարցադրումներ՝ սկսած տնտեսական հարաբերությունից մինչեւ ռազմա-քաղաքական, անվտանգային խնդիրներ: Այդ համատեքստում է նաեւ այն, որ ռուս-թուրքական պայմանագրերի տրամաբանության շրջանակում հաստատված ռուսական ռազմական ներկայությունը «տրանսֆորմացվի» հայ-ռուսական ռազմավարական պայմանագրերի քաղաքական շրջանակ, ամբողջապես ծառայելով Կովկասում արցախյան հաղթանակով Հայաստանի ձեւավորած ռազմա-քաղաքական նոր համակարգին ու ստատուս-քվոյին:

Գլխավորը՝ Երեւանն այդ ամենը շարադրում է, չտալով դաշնակցային նպատակների վերաբերյալ կասկածի որեւէ տեղիք, այսինքն Ռուսաստանին չտալով հարցադրումները նենգափոխելու որեւէ առիթ: Որովհետեւ պաշտոնական Երեւանը հիանալի պատկերացնում է իր խնդիրը, որը բացարձակապես Ռուսաստանի հետ հակադրությունը չէ, այլ հակառակը՝ այնպիսի հարաբերության կառուցումը, որը լինելով փոխշահավետ, կլինի էլ ավելի հուսալի ու կանխատեսելի: Մի բան, որը սակայն բացարձակապես հակոտնյա է մինչ այժմ ռուսական քաղաքականության մշակման համար պատասխանատու տնտեսա-քաղաքական ազդեցիկ խմբերի համար, որոնք հայ-ռուսական «ավանդական» հարաբերության վախճանը նույնացնում են իրենց քաղաքական ազդեցության վախճանին:

Արդյոք այդտեղ չէ բուն շարժառիթը, որ հնարավոր ազդեցության տակ գտնվող խմբերի միջոցով փորձ է արվում ստեղծել այդ առիթները:

Եվ արդյոք դա չէ նաեւ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարության պատճառը, որը շոշափելով բարոյականության պակասի եւ աշխարհքաղաքական տհասության հանգամանքը, դիտարկում է նաեւ հենց այդ ասպեկտը՝ Հայաստանը ներկայում իրականացնում է թե հայկական, թե նաեւ ռուսական պետականության ու համաշխարհային անվտանգության համակարգի համար կարեւորագույն առաքելություն: Այն դեպքում, երբ կարող են լինել խմբեր, որոնք կարող են փորձել փայտ խրել այդ առաքելության անիվի մեջ՝ մանրախնդիր նպատակներով:

ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին