Сегодня: 26 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կորոնավիրուսից մահացածի կինը բողոքում է՝ Այրվածքաբանականում ամուսնուն «անտերության են մատնել»

Ես, որ շուտ հասկանայի կամ մեկն ինձ գլխի գցեր, ավելի շուտ միջոցներ կձեռնարկեի եւ այսօր ամուսինս կենդանի կլիներ»,- կորոնավիրուսը նոր հաղթահարած, սակայն ամուսնու մահվան փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ չկարողացավ ամուսնու՝ 53-ամյա Լեւոն Մելիքյանի կյանքը փրկել:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նունեն կասկածներ է հայտնել, որ բժիշկները ուշադիր չեն եղել, «անտերության են մատնել» ու նրանց անտարբերության պատճառով է ամուսնու մոտ հիվանդությունը խորացել, երբ նա գտնվել է  Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասելիս: Կնոջ խոսքով, երկու օր ամուսինը գտնվել է այդ կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ՝ մինչեւ որ թեստի պատասխանը կգա, բայց, օրվա ընթացքում, երբ զանգել է ամուսնուն, որը 39 աստիճան ջերմությունով պառկած է եղել, ամուսինը ասել է՝ անտերության եմ մատնված, ոչինչ չեն անում, գալիս են, ջերմությունը չափում, ջերմիջեցնող են տալիս ու գնում են: «Իր ասած բառերն եմ փոխանցում: Այդ երկու օրն էլ ջերմությունը 39-ից  բարձր էր: Երկու օր այդպես պահեցին, մինչեւ թեստի պատասխանը եկավ դրական: Բայց նախքան թեստ հանձնելը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում ամուսնուս թոքերը ԿՏ ենք արել եւ պատասխանը եկել էր՝ երկկողմանի թոքաբորբ՝ COVID-ի պատկերով: Եվ անկախ այդ հանգամանքից նրան ոչինչ չեն արել, սպասել են թեստի պատասխանին»,- կայքին պատմել է կինը։

Այդ ընթացքում որդին է սկսել  ջերմել: «Այրվածքաբանականից զանգում են մեզ, ասում են՝ եկեք ձեր հիվանդին տուն տարեք, ինքը 60 տարեկան չկա եւ կարող է տանը բուժվել: Տղայիս հանում եմ, ջերմությունով ուղարկում եմ, որ հորը տեղափոխենք մեկ այլ հիվանդանոց: Մեծ դժվարությամբ տեղավորում ենք Ոստիկանության հոսպիտալ, որը գտնվում է Ավանում: Ես մանրամասն չգիտեմ ու չեմ կարող ասել՝ Ավանում ինչ բուժում են արել, բայց Այրվածքաբանականում ոչինչ չեն արել: Ես, չլինելով բժիշկ, տեսնում էի, որ այդ մարդու գույնը կապտած է եւ հասկանում էի, որ նրա արյան հետ ինչ-որ բան է կատարվում: Հունիսի 21-ին, երբ դեռ հոսպիտալում էր, կեսօրին զանգեցի ամուսնուս, ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ: Երեկոյան տեղեկանում ենք, որ արյան մեջ թթվածինը 60-ից ընկած է լինում՝ 33-ի: Զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ: Առավոտյան տղաս զանգում է վերակենդանացման բաժանմունք, ասում են՝ մահացել է»:

Կինն ասում է, որ ամուսինն ուներ սրտանոթային խնդիրներ՝ ճարպակալումով պայմանավորված, զարկերակային գերճնշում եւ ծնկների հոդացավեր, բայց առողջական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ այսպիսի ելք լիներ:

«Մահվան էպիկրիզում գրել են նախաինֆարկտային վիճակ, COVID-19: Բայց, եթե չեք դիահերձել, ի՞նչ իմացաք ինֆարկտից է մահացել: Մի գուցե կորոնավիրուսը չլիներ, ինքն ամիսներ հետո ինֆարկտ ստանար, ես չեմ կարող ասել: Ուղղակի ես ինձ եմ վատ զգում, որ շուտ գլխի չընկանք: Եթե շուտ տեղափոխեինք այլ բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն կցուցաբերեին, գուցե կենդանի լիներ»,- ասում է տիկին Նունեն՝ նշելով, որ ինքը, ընտանիքի այլ անդամների հետ մեկտեղ, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, բայց քրոնիկ հիվանդություններով հանդերձ այն ավելի հեշտ է հաղթահարել. «Հիմա մարդը չկա, շատ հանգիստ կասեն՝ էս  ենք արել, էն ենք արել, դե գնա ու ապացուցի, որ չեն արել կամ՝ արել են»:

Զրուցակիցը պատմել է, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է հունիսի 10-ին: Երկու օր փորլուծություն եւ ջերմություն է ունենում: Երբ տեսնում են, որ ջերմությունը չի իջնում, երրորդ-չորրորդ օրը դիմում են տեղամասի թերապեւտին, որն ուղեգրում է ռենտգեն-հետազոտության, սակայն, Նունե Մելիքյանի խոսքով, այնքան հերթ է լինում, որ ամուսինը չի կարողանում սպասել՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով թողնում՝ տուն է գալիս: Բայց թերապեւտն ապահովության համար, հակաբիոտիկներ է նշանակում: Սակայն, օր օրի ամուսնու վիճակը վատանում է եւ, կնոջ խոսքով, գույնը կապտում. «Շտապօգնությունը գալիս է՝ արյան մեջ թթվածնի քանակն է ստուգում, ջերմությունը չափում, 39-ից բարձր էր, բայց ասում է, որ արյան մեջ թթվածինը ցածր չէ, նորմայի մեջ է, անալգին-դիմեդրոլ են սրսկում, գնում:  Բայց գնալով վիճակը վատանում է, տղաս տանում է հիվանդանոց, որտեղ ԿՏ են անում: Պոլիկլինիկայից ուղեգրում են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեստավորվելու, որտեղից էլ տեղափոխում ենք հոսպիտալ ու մահացած բերում»: Aravot.am-ը փորձել է հեռախոսով կապ հաստատել Այրվածքաբանության ազգային կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն կենտրոնի քաղաքային՝ 010.35.02.15 հեռախոսահամարը օրվա ընթացքում չի պատասխանել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը

Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մարդիկ սպասում են ախտորոշմանը, անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ցանկացած միջամտության համար, սակայն բժիշկները սպասում են թեստի պատասխանին եւ այդ ընթացքում ինչ անհրաժեշտ են գտնում՝ դա էլ անում են. «Իսկ, եթե մի դեղ տային ու հակառակ ռեակցիան լինի՞: Բժիշկն ավելի լավ է հասկանում՝ ինչ պետք է անել: Երբ լինում է թեստի պատասխանն այդ ժամանակ արդեն համապատասխան բուժումը նշանակում են՝ թե ինչի կարիք ունի»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքացին Այրվածքաբանական է տեղափոխվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ԿՏ-ի պատասխանով, որտեղ երեւացել է երկկողմանի թոքաբորբ` COVID-19-ի պատկերով, Ալինա Նիկողոսյանն ասել է, որ թեստի պատասխանից հետո է համապատասխան բուժումը նշանակվում. «Իսկ, եթե COVID լիներ, ու պարզվեր, որ պետք չէր այդ բուժո՞ւմը»: Share on FacebookShare on Twitter

В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля В центре Саратова подрались мигранты: их переехал автомобиль Обещанная поддержка ЕС и США может предоставить Армении новые экономические возможности: анализ экономиста Надеюсь, что Европа в будущем будет рассматривать Армению как часть европейской цивилизации: депутат Парламента Швеции