Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:
Banak.info մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել, հայկական դիրքերի չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։