Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին. հաջորդ թիրախը Թբիլիսին է

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Նրանք հնչեցրել են «օկուպացիայի» վերաբերյալ ավանդական բողոքները եւ հայտարարել նաեւ, թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է ռեգիոնում ժողովուրդների զարգացմանը, վտանգի տակ դնում խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում եւ ակնառու է, որ փորձում է քաշել նաեւ Վրաստանին: Իհարկե, կասկած չկա, որ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Թբիլիսին, թե հայաստանյան, թե վրաստանյան հանրությունները կգտնեն բավարար խոհեմություն եւ կամք, որեւէ սադրանքի չտրվելու համար, երկուստեք հստակ պատկերացնելով հայ-վրացական հարաբերության թե երկկողմ, թե ռեգիոնալ ռազմավարական նշանակությունը:

Դա պատկերացնելը բարդ չէ, իսկ ով չի պատկերացնում, ընդամենը կարող է հիշել մի շարք իրողություններ, հասկանալու համար, թե իրականում որ պետությունն է դարձել ռեգիոնալ կայունության, խաղաղության եւ զարգացման լրջագույն սպառնալիք, կամ ավելի շուտ՝ որ պետությունները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարեց, որ Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիների խմբի, որոնք կրել են ապօրինի զենք: Ի՞նչ էր անում Թուրքիայի քաղաքացիների խումբը Բաթումիում, կորոնավիրուսային համաճարակի կարանտինային արտակարգ դրության պայմաններում, այն էլ ապօրինի զենքով:

Զուգահեռ, ադրբեջանական պրոպագանդան ինտենսիվ տարածում էր, թե հայերը Վրաստանում հրահրում են վրաց-ադրբեջանական բախում: Ակնառու էր, թե ինչ թուրք-ադրբեջանական աքցան է հյուսվում Վրաստանի շուրջ, փորձելով զուգահեռ խթանել հակահայկական տրամադրություն Վրաստանի հանրության շրջանում:

Հնարքը թերեւս չստացվեց, ի տարբերություն օրինակ տարիներ առաջ առեւանգման, որ Թբիլիսիում իրականացրին Ադրբեջանի հատուկ ծառայությունները: 2017-ի մայիսին նրանք Վրաստանի մայրաքաղաքից առեւանգեցին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթառլիին, անցկացնելով վրաց-ադրբեջանական սահմանն ու տանելով Բաքու: Դա Վրաստանի հեղինակությունն ու պետական անվտանգությունը վարկաբեկող քայլ էր, որին գնաց Ադրբեջանը:

Բաքուն 2018 թվականից բավականին ագրեսիվացրել է քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, համալիրի՝ ադրբեջանական վարչական տարածքում գտնվող հատվածը գործնականում փակելով վրաց ուխտավորների համար: Հետագայում Ադրբեջանը այդ տարածքում կենտրոնացրեց նաեւ սահմանապահ զորք: Զուգահեռ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները սկսեցին հայտարարել, որ Վրաստանի հարավարեւելյան շրջանը պատմական ադրբեջանական հող է, իսկ վանական համալիրը՝ իրականում աղվանական ժառանգություն, որի շարունակողն Ադրբեջանն է: Ադրբեջանցիները նաեւ Թբիլիսին հայտարարեցին ադրբեջանական մշակույթի քաղաք:

Ամիսներ առաջ եղան արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է հաստատել Վրաստանի վարչական տարածքում:

Կա՞ արդյոք համոզվելու անհրաժեշտություն, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ոչ պակաս թիրախ է, քան Հայաստանը: Այլ հարց է, թե ներկայումս թիրախավորման ինչ գործիքներ են կիրառվում Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ: Ռազմավարական նպատակադրումը սակայն մեկն է, որովհետեւ ինչպես Հայաստանը, այդպես էլ Վրաստանը կանգնած են Թուրքիայի դեպի արեւելք եւ դեպի հյուսիս ճանապարհին:

Վրաստանն իրեն թերեւս չի կարող թույլ տալ Բաքվին զգուշացնել այնպես, ինչպես օրինակ Թեհրանը: Բայց Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին եւ թույլ չտալ այն կուլ տալու գործընթացը, որ ծավալում են Վրաստանի հարավ-արեւմուտքից եւ հարավ-արեւելքից: Առավել եւս, որ հայկական զինուժը Տավուշում Վրաստանի համար ապահովել է  ռազմավարական կարեւոր մի նախադրյալ:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան