Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կամրջի տակ պայթուցիկ են տեղադրել ու պայթեցրել. նոր զարգացումներ

1in.am-ը գրում է․   ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով Մելիք Մանուկյանի նկատմամբ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից երեք մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը ավարտվել է Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է. նախաքննության ընթացքում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ երեք անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են, իսկ երրորդը՝ Երևանի, ինչպես նաև գործով ինքնությունները դեռ չպարզված անձինք, քննությամբ դեռ  չպարզված ժամանակահատվածում և չպարզված անձի կողմից ստանալով Մելիք Մանուկյանի սպանության պատվերը, հանցանքը կատարելու համար միավորվել են կազմակերպված խմբի կազմում: Այդ խմբի անդամները, ըստ դերաբաշխման, նախապես մշակված ծրագրի համաձայն, քրեական գործով դեռ  չպարզված ժամանակահատվածում և չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք են բերել ռազմամթերք հանդիսացող տրոտիլ տեսակի փշրող պայթուցիկ նյութով լիցքավորված, ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկ սարք: Քննությամբ պարզվել է, որ Մելիք Մանուկյանին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ  վերոհիշյալ երեք անձինք և նրանց հանցակիցները 2019 թվականի հուլիսի 30-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկել՝ պարզելու Մելիք Մանուկյանի՝ աշխատանքի գնալու, աշխատանքից վերադառնալու հանգամանքները: Այդ նպատակով նրանք, կոտրելով Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող չգործող ռեստորանային համալիրի սենյակներից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք են գործել այդ սենյակ և համոզվելով, որ սենյակի պատուհաններից հնարավոր է հսկել Մելիք Մանուկյանի աշխատավայրի՝ ապակե տարաների արտադրամասի ու դրա ավտոկայանատեղիի անցուդարձը, այդ թվում' Մելիք Մանուկյանի կողմից ավտոմեքենայով  արտադրամասի տարածք մուտք գործելու և այնտեղից դուրս գալու ժամանակն ու երթուղին,  պարզել են Մանուկյանի աշխատանքի գնալու ժամը, այն, թե ինչ մեքենայով է գնում աշխատանքի, ավտոմեքենայում որ տեղն է զբաղեցնում և թիկնապահներն ինչ ավտոմեքենայով են նրան ուղեկցում: Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, որոշելով հանցավոր արարքի կատարման վայրը, օրն ու ժամը, խմբի անդամները Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում' Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ  ապակե տարաների արտադրամասի հարևանությամբ, տեղադրել են ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքը, որը գործի դնելու նպատակով հիշյալ հատվածից դեպի իրենց թաքստոցն անցկացրել  են պայթուցիկ սարքը գործի դնելու համար անհրաժեշտ շուրջ 58 մ երկարությամբ մալուխը' էլեկտրական հոսանքի աղբյուր հանդիսացող մարտկոցի միջոցով պայթյուն առաջացնելու համար: Դեպքի օրը՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 12-ն անց 30-ի սահմաններում,  Մելիք Մանուկյանը երկու անձանց հետ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա երեք թիկնապահները «Նիսան Պատրուլ» մակնիշի մեքենայով դուրս են եկել ապակե տարաների արտադրամասի տարածքից և ընթացել Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի ուղղությամբ: Հանցավոր խմբի անդամները հետևելով մեքենաների շարժին՝  դրանցում գտնվող անձանց, ինչպես նաև տվյալ ճանապարհով երթևեկող այլ մեքենաների վարորդների և ուղևորների կյանքի համար վտանգավոր եղանակով գործարկել են կամրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկ սարքը՝ առաջացնելով պայթյուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ վնասվել են միայն մեքենաները, պատճառվել է  խոշոր չափի գույքային վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներից մեկի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝  դեռևս 2019 թվականի ապրիլի 11-ին հանցավոր խմբի անդամներից մեկը իր մտերիմների հետ հացկերույթի ժամանակ ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է Գյումրի քաղաքի բնակչի հետ՝  նախկինում առաջացած հարցերի պարզաբանման կապակցությամբ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով քունքային և գագաթային շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ: Այնուհետև առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ նա սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է տուժողի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով: Որոշում է կայացվել՝ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող հիշյալ քրեական գործը Մելիք Մանուկյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հանցավոր խմբի անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Խմբի երկրորդ անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,    6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Խմբի երրորդ անդամին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ դատարանի' 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որոշումը բողոքարկվել է, և վերաքննիչ դատարանի՝  2019 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ այս անձը  արգելանքից ազատ է արձակվել: Քրեական գործով այս երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է որպես առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է, որ գործարարի սպանությունը պատվիրողի, հանցավոր խմբի՝ դեռևս չպարզված, ինչպես նաևխմբին պայթուցիկ սարքն իրացրած անձի (անձանց) ինքնությունը, աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ