Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե Ղարաբաղի հարցով չզբաղվեն՝ այն կարող է պայթել․ հրթիռային պատերազմի հավանականություն կա

«[Ղարաբաղը] մոռացված պատերազմ է, ոչ ոք դրա մասին չի հիշում։ Դուք «տապակվում եք սեփական յուղի մեջ»։ Բոլորն էլ ունեն բազում տարբեր խնդիրներ։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը, ըստ էության, Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է։ Երբ հանդիպում ես եվրոպացի կամ ամերիկացի ինչ-որ դիվանագետի կամ պաշտոնյայի և ասում՝ վտանգ կա, որ ուր որ է՝ կարող է պայթել Լեռնային Ղարաբաղը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը, նա զարմացած նայում է՝ «իսկ ինչո՞ւ»․․․ Ոչ ոքի հետաքրքիր չէ։ Լրիվ մոռացված պատերազմ է։ Դրա վրա ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ մարտեր են լինում։ Այդ ժամանակ արդեն բոլորը սկսում են միաձայն բացականչել՝ «կա՛նգ առեք, կա՛նգ առեք, կա՛նգ առեք ․․․»։ Կրակը դադարեցնում են՝ կրկին ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը»։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։

– Պարոն Ֆելգենհաուեր, ընդհանուր ի՞նչ գնահատական կտաք վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Այս լոկալ բախումները կարո՞ղ են վերաճել ավելի լայնածավալ ռազմական գործողությունների։ Ինչպես Դուք էիք ասել «Ռոսբալտին» տված հարցազրույցում՝ «եթե ոչինչ չարվի՝ [պատերազմը] հաստատ կպայթի»։ Որքանո՞վ է այսօր մեծ լայնածավալ պատերազմի վտանգը։

– Կարող է, իհարկե, վերաճել։ Բայց կարող է և ոչ։ Որքան ես եմ հասկանում՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարությունը մեծ պատերազմ չեն ուզում։ Բայց հանրության տրամադրությունները Ադրբեջանում լրիվ ուրիշ են։

– Այո՛, դա շատ կարևոր գործոն է այս պարագայում, այդպես չէ՞։

– Այո՛։ Այնպես որ, գուցե Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմ չի ուզում, բայց հանրային ճնշումը շատ մեծ է, և կա էսկալացիայի (գործողությունների անընդհատ և աստիճանական ծավալում) հավանականություն։ Սահմանի այդ հատվածում կրկին կրակում են։ Երեկ կրակում էին, այսօր՝ ոչ, կարծես թե։ Բայց էսկալացիայի հավանականություն կա, և ինչպես այդ հարցազրույցում եմ ասել՝ եթե հարցը չի լուծվում քաղաքական ճանապարհով, ապա, վաղ թե ուշ, կոնֆլիկտը պայթելու է։ Եվ վտանգը մեծ է։ Թուրքիան, կարծես թե, շատ ջանասիրաբար կուզենար աջակցել Ադրբեջանին։ Մոսկվան աշխատում է հավասարակշռություն պահպանել և ուղղակիորեն չսատարել կողմերից ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Բայց առայժմ, իհարկե, մեծ պատերազմին դեռ շատ կա։ Այսօրվա վիճակը դրանից հեռու է, քանի որ մեծ պատերազմը մոբիլիզացիա (զորահավաք) է պահանջում։ Առանց զորահավաքի դա անհնար է։

– Ներկայիս բախումների մակարդակը ինչպե՞ս կարելի է բնութագրել կամ անվանել։

– Լավն այն է, որ այնտեղ կողմերից ոչ ոք չի փորձել իսկապես լուրջ հարձակում ձեռնարկել, շփման գիծը ինչպիսին եղել է, այնպես էլ մնացել է։ Այսինքն՝ դրանք փոխհրաձգություններ են, ընդհարումներ, փոքր բախումներ շփման գծում։ Դա լավ է։ Կարող էր ավելի վատ լինել։ Բայց սկզբունքորեն հնարավոր է, որ այդ բախումները տարածվեն շփման գծի այլ հատվածների վրա, հետո հասնեն Ղարաբաղ, և այնտեղ կարող է նաև սկսվել հարձակողական գործողություն։

Այո՛, կա հավանականություն այն բանի, որ ինչպես արդեն ասել են՝ սկսվի հրթիռային պատերազմ։ Երկու կողմերն էլ ունեն օպերատիվ-մարտավարական հրթիռներ, այդ թվում՝ ժամանակակից և բարձր ճշգրտության։ Ադրբեջանը ավելի շատ ունի, Հայաստանը՝ ավելի քիչ։

– Իսկ ի՞նչ ունի Ադրբեջանը։ Մենք ունենք «Իսկանդեր» համակարգեր, որից Ադրբեջանը չունի։ Ինչի՞ց ավելի շատ ունեն ադրբեջանցիները։

– Նրանք ունեն իսրայելական հրթիռներ, որոնք «Իսկանդերներից» վատը չեն, միգուցե ավելի լավն են։

– Նկատի ունեք  LORA համալիրնե՞րը։

– Այո՛։ LORA-ի հրթիռների հեռահարությունը նույնքան է, որքան «Իսկանդերի» հրթիռներինը, իսկ ճշգրտությունը գուցե ավելի բարձր լինի։ Բայց նրանք առնվազն 50 հատ ունեն դրանից։ Այնպես որ, կարող է սկսվել հրթիռային պատերազմ։ Կողմերի կեցվածքն, իհարկե, այնպիսին չէ, որ հեռահար հարվածներ հասցնեն։ Երկու կողմերն էլ ունեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր, Հայաստանն ունի 4 կործանիչ (Սու-30ՍՄ), Ադրբեջանն ունի ՄԻԳ-29 կործանիչներ։ Բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանն ունի տեխնիկական զգալի առավելություն։ Իսկ թե որքանո՞վ նրանք կկարողանան օգտագործել դա՝ այլ հարց է։ Ադրբեջանը պայմանագիր ունի Հարավային Կորեայի հետ, հիմա սկսել է Հարավային Կորեայից սպառազինություն գնել, մասնավորապես՝ 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ։ Բացի այդ, ունեն նաև իսրայելական արտադրության 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ։ Իսկ Հայաստանը չունի, քանի որ 3-րդ սերնդի հակատանկային համալիրներ չունի նույնիսկ Ռուսաստանը։ Ադրբեջանցիները նաև գնել են հարավկորեական 100 միավոր տանկ։ Գնել են, բայց դեռ չեն ստացել։ Իսկ ընդհանրապես Ադրբեջանն ունի նաև մոտ 100 միավոր Տ-90 տանկեր, Հայաստանը՝ մոտ 10 միավոր կամ փոքր-քիչ ավելի։ Իհարկե, Հայաստանը ունի մեծ քանակությամբ Տ-72 տանկեր, Ադրբեջանն էլ ունի մոտավորապես նույն քանակությամբ, բայց Ադրբեջանի Տ-72 տանկերը մոդեռնիզացվել են իսրայելցիների կողմից։

– Դուք ասում եք, թե Ադրբեջանն ինչ-որ առավելություն ունի, բայց ռազմավարական օբյեկտները, որոնց տեսականորեն կարելի է հարվածել, Ադրբեջանում ավելի շատ են, քան Հայաստանում։

– Այո՛, բայց փոխարենը նրանք ավելի շատ հրթիռներ ունեն։ Անդրկովկասի միակ ատոմային էլեկտրակայանը գտնվում է Հայաստանում՝ Երևանից ոչ հեռու։ Ադրբեջանցիներն արդեն իսկ հայտարարել են, թե պետք եղած դեպքում կհարվածեն դրան։ Չգիտեմ՝ կհարվածեն, թե ոչ, բայց հրթիռներ դա անելու համար նրանք ունեն։ Կան իսրայելական հրթիռներ տարբեր հեռահարության, այդ թվում՝ 400 կմ։

– Մերոնք էլ պետք եղած դեպքում կարող են հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, գազատար, նավթատար խողովակներին, Բաքվի նավթային տերմինալին և շատ այլ օբյեկտների։

– Այո՛, սկզբունքորեն կարող են, բայց «Իսկանդերի» բարձր ճշգրտության հրթիռներ Հայաստանը քիչ ունի։ Ունի Ռ-17 հրթիռներ։ Արևմուտքում դրանք կոչվում են «Scub B»։ Այն մեծ մարտագլխիկ ունի, բայց ճշգրտությունը ցածր է։ Այնպես որ, Ադրբեջանն ունի որակական առավելություն։ Քանակական առանձնապես չկա, բայց կա որակական առավելություն տեխնիկայի մեջ։ Պատճառն այն է, որ եթե Հայաստանը զենք է գնում հիմնականում միայն Ռուսաստանից, ապա Ադրբեջանը, շնորհիվ իր ֆինանսական ավելի մեծ հնարավորությունների, կարող է զենք ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Հարավային Կորեայից։ Այսինքն՝ նրանք լրիվ այլ հնարավորություններ ունեն։ Իսկ թե որքանո՞վ արդյունավետ նրանք կարող են օգտագործել այդ հնարավորությունները՝ դժվար է ասել։

– Ասում եք, թե առավելություն ունեն, բայց գործնականում տեսնում ենք, որ վերջին մարտերի ժամանակ մերոնք վերցրել են տվյալ շրջանի ամենակարևոր բարձունքներից մեկը, որից հետո ադրբեջանական կողմը գործի է դրել մի ամբողջ բանակային կորպուս, բայց չի կարողանում ոչ մի արդյունքի հասնել։ Նույնիսկ վերջում ստիպված հատուկ նշանակության ջոկատներ ուղարկեցին, բայց գլխովին ջախջախվեցին՝ տալով տասնյակ զոհեր։ Որտե՞ղ է երևում այդ առավելությունը։

– Ինչպես ասում են՝ մարտի դաշտում վճռորոշ է լինում ոչ միայն սպառազինության որակը։

– Հենց դա էլ նկատի ունեի։

– Գիտեք, տեխնիկայի որակը ամեն դեպքում կարևոր դեր է խաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Բայց կկարողանա՞ն արդյոք ադրբեջանցիները արդյունավետորեն օգտագործել դա՝ ես չեմ կարող ասել։

– Մենք խոսեցինք ասիմետրիկ հարվածների հնարավորության մասին, որոնք կարող են կործանարար և աղետալի հետևանքներ ունենալ, եթե իրոք գործը դրան հասնի։ Բայց որքանո՞վ է իրական նման մասշտաբի պատերազմի վտանգը։ Չէ՞ որ դա ավելի շատ տեսական վտանգ է։ Ոչ ոք կողմերից ոչ մեկին թույլ չի տա նման քայլի գնալ։

– Չէ, դե, Ադրբեջանը ոչ միայն ունի այդ հրթիռներից, այլև, կարծես թե, պատրաստ է դրանք գործի դնել։

– Բայց իրատեսորեն պատերազմը կհասնի՞այդ ծավալների, որ կողմերը սկսեն արդեն մարտավարական հրթիռներով հարվածներ հասցնել։

– Նման հայտարարություններն, իհարկե, ավելի շատ զսպման համար։ Այդ ռազմավարությունը կոչվում է «զսպում»։ Բայց, այդուհանդերձ․․․

– Այսինքն՝ դա ավելի շատ սպառնալիք է՝ զսպման նպատակով։

– Առայժմ այո։ Զսպումը միշտ էլ սպառնալիքի միջոցով է արվում։

– Շատ լավ։ Իսկ ընդհանուր առմամբ, ո՞ր գործոններ են զսպում լայնածավալ պատերազմը։ Դուք նշեցիք ներադրբեջանական զարգացումների գործոնը։ Այնտեղ ինչ-որ խմորումներ են տեղի ունենում, և ակնհայտ է, որ դա կարող է ինչ-որ կերպ ազդել կոնֆլիկտի վրա կամ էլ բերել ներքաղաքական ինչ-որ փոփոխությունների։

– Կարող են լինել լուրջ բախումներ։ Դրանք եղան նաև 2016 թվականին, թեև հետագա առաջխաղացում Ալիևը չէր ուզում։ Այն ժամանակ էլ չէր ուզում, հիմա էլ չի ուզում․ դա շատ վտանգավոր է։ Բայց նա կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ չի կարողանա ամբողջովին կառավարել պրոցեսը։

– Իսկ Ռուսաստանի պասիվությունը ինչո՞վ եք բացատրում։

– Ռուսաստանի ռազմավարությունը տարածաշրջանում կայանում է նրանում, որ վերականգնի ռուսական գերիշխանությունը Անդրկովկասում։ Իսկ դա նշանակում է, որ մենք հավասարաչափ միանման հարաբերություններ պիտի ունենանք և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Լավ կլիներ՝ նաև Թբիլիսիի հետ։ Ուստի Ռուսաստանը ամենևին էլ չի ցանկանում հանդես գալ Ադրբեջանի դեմ՝ հօգուտ Հայաստանի։

– Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի մասին։

– Թուրքիան բազում այլ խնդիրներ ունի տարբեր տեղերում, և դա հույս է տալիս, որ այս անգամ ևս հնարավոր կլինի խուսափել տարածաշրջանային մեծ պատերազմից։ Եվ քանի որ միջազգային բոլոր ազդեցիկ դերակատարները՝ ՀԱՊԿ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մոսկվան, Վաշինգտոնը, Թեհրանը, մյուսները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը, հնարավոր է՝ իսկապես կրակը դադարեցվի։ Քանի որ ոչ ոք որևէ տարածք չի գրավել՝ նույնիսկ զորքերը հետ քաշելու կարիք չկա, անհրաժեշտ է պարզապես դադարեցնել կրակը։ Սկզբունքորեն դա հնարավոր է, բայց որքա՞ն կտևի հրադադարը՝ պարզ չէ։ Բայց դա անվերջ չի լինի։

– Բայց չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն միջամտի, ավելի կոնկրետ լծակներով ճնշում գործադրի կողմերի վրա՝ պատերազմը կանխելու համար։

– Ինչպես նկատեցիք՝ ոչ ոք առանձնապես չի պատրաստվում միջամտել։ Դա մոռացված պատերազմ է, ոչ ոք դրա մասին չի հիշում, դուք «տապակվում եք սեփական յուղի մեջ», ոչ ոքի հետաքրքիր չէ։ Նույնիսկ Թուրքիան ավելի կարևոր հետաքրքրություններ ունի՝ Լիբիա, Սիրիա, տնտեսական կոլապս, որոնք թուլացնում են Էրդողանի դիրքերը։ Նույնպիսի խնդիրներ ունեն Մոսկվան, Վաշինգտոնը։ Բոլորն էլ բազում տարբեր խնդիրներ ունեն։ Իսկ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը, ըստ էության, Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է։ Իհարկե, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կա մի քանի դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ կերպով են զբաղվում այս խնդրով, բայց երբ հանկարծ հանդիպում ես եվրոպացի կամ ամերիկացի ինչ-որ դիվանագետի կամ պաշտոնյայի և ասում՝ վտանգ կա, որ ուր որ է՝ կարող է պայթել Լեռնային Ղարաբաղը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունը, նա զարմացած նայում է՝ «իսկ ինչո՞ւ», ես պատասխանում եմ՝ «քանի որ ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը, իսկ այդ կոնֆլիկտը ոչ միայն շատ հնացած ու արմատացած է, այլև շատ լուրջ»։ Ասում է՝ «այո՛, այո՛, հնարավոր է, ես չգիտեմ․․․»։ Ոչ ոքի հետաքրքիր չէ։ Լրիվ մոռացված պատերազմ է։ Դրա վրա ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ մարտեր են լինում։ Այդ ժամանակ արդեն բոլորը սկսում են միաձայն բացականչել՝ «կա՛նգ առեք, կա՛նգ առեք, կա՛նգ առեք ․․․»։ Կրակը դադարեցնում են՝ կրկին ոչ ոք չի փորձում լուծել խնդիրը, ոչ ոք դրանով չի զբաղվում։

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»