Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակի մասին
Տավուշի մարզում վնասվածք ստացած եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ միջին եւ միջինից բարձր վիճակում գտնվող զինծառաողների առողջական վիճակում դրական դինամիկա կա: