Ողբերգական վթար. Վարդավառը նշելուց վերադառնալիս մեքենան կողաշրջվել է. 9 ամյա երեխան մահացել է
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Շիրակի մարզի գյուղերից մեկից Գյումրի վերադառնալու ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում 9 ամյա երեխա է մահացել:
Սույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Կառույցից մեզ փոխանցեցին, որ մեքենայի մեջ եղել է 5 անձ:
Վիրավորներից երկուսը՝ վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են Աշոցքի Սուրբ Տիրամայր ԲԿ, իսկ մեքենայում գտնվող երեք երեխաներից երկուսը՝ Ավտրիական մանկական հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների ընտանիքի մեքենայի մեջ ընտանիքի անդամներ են եղել, ովքեր քաղաքից դուրս գնացել էին Վարդավառը նշելու։