Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արտակարգ․2000 դոլարի դիմաց մայրը համաձայնվել է նորածին աղջկան վաճառել․Շամշյանը մանրամասներ է հայտնում

ՏHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում ՀՀ քր. օր-ի 168 հոդվածի 1-ին մասի (երեխայի առքուվաճառք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որից հետո նշված քրեական գործով անձինք են ձերբակալվել։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, այնուհետև պարզելով այդ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Արարատ մարզային վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավր վարչության աշխատակիցների հետ, հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի՝ 39-ամյա Վարդիկ Ա-ին։

Արդեն Արտաշատի ոստիկանությունում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել, ու տարված բացատրական աշխատանքներ արդյունքում ճշտվել է, որ Վարդիկ Ա-ն արտամուսնական կապից հղիանալուց հետո Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի, մանկաբարձ-գինեկոլոգ, 38-ամյա Հայկանուշ Փ-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ երեխան ունենալուց հետո 2000 ԱՄն դոլար գումարի դիմաց նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհի, 40-ամյա Արմինե Ս-ի օժանդակությամբ երեխային տան Երևանի բնակիչ՝ 54-ամյա Գեղամ Ղ-ի և նրա կնոջը՝ Երևանի բնակիչ, 43-ամյա Արմինե Ա-ին։

  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 8-ին Վարդիկ Ա-ի կողմից Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում երեխան ունենալուց հետո հուլիսի 13-ին նույն հիվանդանոցի տարածքում Վարդիկ Ա-ն իր նորածին աղջկան տվել է Արմինե Ա-ին, որի դիմաց, որպես կանխավճար, ստացել է 50 հազար դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Փ-ն, Գեղամ Ղ-ն, Արմինե Ա-ն և Արմինե Ս-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը