ԱՀԿ-ն չափազանց անհանգստացնող կանխատեսում է անում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը հայտնել է, որ մասնագետները զգալի առաջընթաց են արձանագրել կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութերի մշակման գործում, սակայն մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ 2021 թվականի առաջին կեսից ոչ շուտ, գրում է Reuters-ը։
Ըստ Ռայանի՝ մի քանի պատվաստանյութեր ներկայում կլինիկական փորձարկումների փուլում են։ Նա նաև նշել է, որ կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում պատվաստանյութի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ: