Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը ներդրման և կենտրոնի բացառիկ գործունեության մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականին պատմել է կենտրոնի  ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը:


«Հեափ Ռիսարչ» ընկերությունը գտնվում է  Հոլանդիայի Էնշխեդե քաղաքում, քաղաք, որը հիշեցնում է առողջարանային համալիր, որտեղ  վերականգնողական բուժում են անցնում բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ ունեցողներ: Եվ այն հարուստ փորձը, որն ունի այս քաղաքը, տեղի առողջապահության համակարգում գործող մենեջերների խումբը ձգտում է տարածել ու զարգացնել աշխարհում և օգնում է ոչ եվրոպական զարգացող երկրներում ստեղծել նմանատիպ բժշկական հաստատություններ ու բաժանմունքներ, որտեղ պետք է իրականացվի նեղ մասնագիտական վերականգնողական բուժում: « Հեափ Ռիսարչի» ներկայացուցիչ և մենեջեր Ֆրանս Վան Անդլը Հայաստանում այդ նպատակի իրականացման համար 2010 թվականից սկսել էր համագործակցել  «Արթմեդ» ԲՎԿ-ի տնօրինության հետ: Մինչ այդ նա արդեն ծանոթ էր հայ նյարդաբան Հակոբ Աթանեսյանի հետ, ով ուսանել էր Հոլանդիայում՝ Բրյուսելի ազատ համալսարանում, եղել էր Էնշխեդե քաղաքի այն վերականգնողական կենտրոնում, որը պետք է օրինակ լիներ նորաստեղծ կենտրոնների համար:  Հենց բժիշկ Հ. Աթանեսյանն էլ ղեկավարեց «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքը, որը բացվեց 2011 թ. հոկտմբերի 14-ին: Այսպիսով՝ մեր երկրում ստեղծվեց այնպիսի վերականգնողական բաժանմունք, որը ոչ միայն այստեղ, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է. միակ կենտրոնը, որը զբաղվում է լուրջ նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների կոմպլեքսային վերականգնմամբ:


Բաժանմունքի ղեկավար նյարդաբան և Բրյուսելի Ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը հիշում է. «Հոլանդացիները նույն կարգի կենտրոններ չկարողացան հիմնել հարևան երկրներում: Մ.Սահակաշվիլու նախագահության տարիներին մեր կենտրոն Ֆրանս Վան Անդլի ուղեկցությամբ  այցելեց Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը ծագումով հոլանդացի է: Նրանք նպատակ ունեին նման կենտրոն հիմնել Վրաստանում: Բայց Սահակաշվիլու պաշտոնանկության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Ադրբեջանում ևս նման կենտրոն չկա»:


Հայաստանում, իհարկե, կան տարբեր վերականգնողական կենտրոններ, բայց խնդիրները, որով զբաղվում է «Արթմեդ» ԲՎԿ վերականգնողական կենտրոնը, չի զբաղվում դրանցից ոչ մեկը: «Մեր բաժանմունքում ինտենսիվ վերականգնողական կուրս են անցնում նյարդավիրաբուժական բաժանմունքի ծանր վիրահատություններ տարած պացիենտները, որոնք ունեցել են ինսուլտ (ուղեղի կաթված), գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում և այլն: Ավելի հաճախ մեր բաժանմունքն ընդունում է ինսուլտներով հիվանդներին, որոնք ոչ միայն «Արթմեդից», այլև Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ուղղորդվում են մեր բաժանմունք՝վերականգնողական բուժում անցնելու», -բաժանմունքի առանձնահատկությունն է ներկայացնում Հակոբ Աթանեսյանը: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում 21 օր հետո մնալուց հետո այս պացիենտները տեղափոխվում է Արթմեդի նյարդավերականգնողական բաժանմունք, որտեղ խնդիր է դրված վերականգնել պացիենտի՝ կաթվածի պատժառով տուժած շարժողական ֆունցիաները, խոսքը, նաև սնվելու ֆունկցիաները: «Նրանք  հաճախ սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: Եվ մեր բազմապրոֆիլ անձնակազմը պետք է աշխատի վերակենդանացման փուլում գտնվող այդ հիվանդների հետ, վերականգնի նրանց շարժունակությունն ու ինքնասպասարկման հմտությունները»,-բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում Հ. Աթանեսյանը:

 

Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում

 

Պացիենտներն այստեղ անցնում են կոմպլեքս բուժում՝ կինեզոթերապիա, մերսումներ, ջրային պրոցեդուրաներ, կավաբուժություն, լոգոպեդի, հոգեբանի աշխատանք և այլն: Յուրաքանչյուրի համար ընտրվում է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսը, որը պետք է շարունակվի մինչև հիվանդի լիարժեք վերակագնումը: «Նյարդավերականգնողական բաժանմունքը համապատասխան վերազինում ունենալուց բացի պետք է ունենա նաև հատուկ վերապատրաստումներ անցած մասնագետներ. բուժքույրերը, կինեզիստները, լոգոպեդները, նյարդաբանները նյարդաբանական խնդիրներով պետք է հատուկ մասնագիտացում անցած լինեն: Վերականգնումը մեր դեպքում բուժման հսկայածավալ սխեմա է, որն իրականացվում է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքով: Միայն այդպես է հնարավոր լինում հաղթել հիվանդությանը»,-ասում է բազմամյա փորձով նյարդաբանը: Նրա՝ Բրյուսելի ազատ համալսարանում պաշտպանած թեկնածուական աշխատանքը գիտական աղբյուր է դարձել 40-ից ավելի այլ մասնագետների գիտական հետազոտությունների համար, դրա համար էլ վերջերս Համալսարանը նրան շնորհեց Նյարդաբանության, նյարդաանատոմիայի, նյարդաբանական ռեաբիլիտացիայի պրոֆեսորի կոչումը:  Հակոբ Աթանեսյանի գիտական աշխատանքը վերաբերում էր ուղեղի ենթակեղևային ստրուկտուրաների խանգարումներին ու պաթոլոգիաներին։ Իսկ աշխատանքի նորարարությունն այն էր, որ բժիշկ Աթանեսյանը ներկայացրել էր իր գիտական եզրակացություններն այն մասին, որ ենթակեղևային ստրուկտուրաների ախտահարումը, օրինակ ինսուլտի դեպքում, բերում է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ, այլև հանգեցնում է վարքային, խոսքային, ընկալման խանգարումների, փոխվում է մարդու պահվածքն ու հակումները։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ, կամ նրա մոտ տագնապային վախեր սկսվեն, անսովոր վարք դրսևորի, ու պետք է նրա հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի հետինսուլտային վերականգնողական բուժումը տա իր արդյունքները։ Հենց այս խորքային ու բազմակողմանի մոտեցումն է բաժանմունքի ղեկավարը դրել բաժանմունքի աշխատանքի հիմքում ու դրա շնորհիվ է, որ այն շարունակում է մնալ բարձր արդյունքներ տվող միակ կենտրոնը Հայաստանում ու տարածաշրջանում:

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում