Այսօր՝ 12 օգոստոսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

««Գազպրոմն» ու Հայաստանը»՝ միֆերից դեպի իրականություն

Orer.am-ը շարունակում է ներկայացնել մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։

Նախ նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է հանդիսանում, տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատուների առաջատար տասնյակում, այլ նաև մշտապես եղել է ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումը (որի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը) կազմում է մոտ 916 մլն ԱՄՆ դոլար, առանց ԱԱՀ, կամ համարժեք 323 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը ներդրվել է դրամի ավելի արժևորված ժամանակահատվածում: Բացի այդ, կատարվել են այլ առևտրային (Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց) և ոչ առևտրային (Ավանի ուսումնասպորտային համալիր) ներդրումներ, որոնց գումարն ընդհանուր կազմում է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Առաջ ընկնելով՝ ասենք, որ վերջիններս որևէ կերպ չեն ներառվել գազի սակագնի հաշվարկման մեջ, հետևաբար՝ որևէ ազդեցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վրա չունեն:

ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում գազաէներգետիկ ծրագրերի իրականացման միջոցառումների շրջանակներում 2007-2011 թթ. ներդրվել է շուրջ 615 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

ՀՀ-ից գնել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգաբլոկը (մոտ 250 մլն ԱՄՆ դոլար):
Ավարտին է հասցվել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որին ավելացվել է 180 ՄՎտ լրացուցիչ հզորություն (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար)։
Կառուցվել է Հայաստան-Իրան գազամուղը (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար):
Միաժամանակ այս հսկայածավալ ներդրումների պարագայում առ այս պահը որևէ շահաբաժին «Գազպրոմ» ՀԲԸ-ին չի վճարվել, այսինքն՝ ռուսական Գազպրոմը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս որևէ շահաբաժին (դիվիդենտ) չի ստացել։

Անդրադառնալով արդեն գազի սակագնի շուրջ քննարկումներին, պետք է նախ և առաջ պատասխանենք այն հանրահայտ հարցադրմանը, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար:

Պատասխանելով այս հարցին՝ պետք է նշենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապվում է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:

Ստորև ներկայացված է գազի գինը եվրոպական շուկայի համար երկարաժամկետ պայմանագրերի պարագայում

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր, սակայն չկապելով այն նավթի գների հետ: Դա կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքն ավելի դրական է եղել:

Միաժամանակ, անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Ստորև բերված պատկերում ներկայացված է ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի գինը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում:

 

Իսկ թե ինչո՞ւ այս պարագայում Հայաստանն Իրանից գազ չի գնում, այս հարցի պատասխանը շատ պարզ է և տրամաբանական։ Որովհետև գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ի դեպ, այս միֆն իր խոսքով ցրել է նաև «հետհեղափոխական» էներգետիկայի նախարար Գ.Բաղրամյանը՝ պաշտոնապես հայտարարելով․ «Իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»։

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Հայաստանը չի կարող ենթարկվել գլոբալիստների քմահաճույքներին. Ղազինյան Ucom-ը հորդորում է զգոն լինել և խուսափել խարդախություններից Այս աղջիկը ծնվել է մորուքով և երբեք չի սափրել այն՝ մինչ իր կյանքի սիրուն հանդիպելը Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավոր Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Վաղը կառավարության արտահերթ նիստ կա Արտակարգ դրությունը երկարաձգվում է Դպրոցներում նոր առարկա կդասավանդվի Տեսանյութ. Ինչպես են ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Դավիթաշենի կամրջի վրա կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը Համաշխարհային աղետ է լինելու. հայտնի է որ երկրներն են ամենաշատը տուժելու Եղանակը կտրուկ կփոխվի Տեսանյութ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը խորհրդի կարիք չունի Ուսանողները ևս պատրաստվում են դիմել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Հանրությանը համախմբելու օրակարգով Սերժ Սարգսյանը թարմություն է հաղորդում ատելության մթնոլորտի գերին դարձած քաղաքական դաշտին Ահազանգ. գումար չլինելու պատճառով 40 աստիճան ջերմությամբ երեխային հրաժարվել են թեստ անել և տուն են ուղարկել Արտակարգ դեպք Հայաստանում․15 մարդ տեղափոխվել են հիվանդանոց․ կան նաև երեխաներ Քաղաքական իշխանությունը ձևովորում է, այսպես կոչված, «նոր էլիտա». Սուրենյանց Սարսափելի դեպք Երևանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց․ Մանրամասներ «Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր