Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իրավիճակներ, երբ վիրաբույժին դիմելն անհրաժեշտ է

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ քաղցկեղային հիվանդությունների, թութքի վիրահատական բուժում։ Ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանը այս բաժանմունքում է 2003թվականից։ «Արթմեդի» «հնաբնակի» վիրաբույժի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է վիրաբուժական առավել հաճախ հանդիպող խնդիրների և դրանց բուժման մեթոդների մասին։

-Ո՞ր հիվանդներն են առավել հաճախ դիմում Ձեզ, բժիշկ Եսայան:

-Մեր ազգաբնակչության մեջ առավելապես տարածված են ճողվածքները, լեղաքարային հիվանդությունները և թութքը։ Հաճախ դիմում են սրացած վիճակում, որովհետև, գիտեք, մարդիկ չեն սիրում դիմել բժշկի։ Բայց այդ դեպքում հաճախ մեր պայքարը արդեն տեղափոխվում է կյանքի ու մահվան պայքարի դաշտ։ Բարդ վիրահատությանը հետևաբար հետևում է նաև երկարատև հետվիրահատական փուլ։ Մեր պացիենտների ստացիոնար բուժման համար «Արթմեդում» ստեղծվել ենբոլոր հարմարությունները․ հարմարավետ հիվանդասենյակներ, բարեհամբույր և հոգատար անձնակազմ, ընդարձակ միջանցքներ, պատուհանից հրաշալի տեսարան դեպի բուսաբանական այգի, հետևաբար նաև մաքուր օդ ու խաղաղ միջավայր։ Այս ամենը դրական մթնոլորտ է ստեղծում բուժայցելուների և նրանց առողջության արագ վերականգնման համար։

-Եկեք անդրադառնանք առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու դրանց բուժման մեթոդներին։ Սկսենք ճողվածքներից։ Ինչու՞ են դրանք առաջանում և ինչո՞վ են վտանգավոր։

-Ճողվածքները, հատկապես աճուկային ճողվածքները բավական հաճախ են հանդիպում մեր ազգաբնակչության շրջանում։ Բայց չնայած տարածվածությանը՝ ճողվածքի և նրա բարդությունների մասին գիտեն քչերը։ Մանավանդ քանի դեռ այն փոքր է լինում, արտաքուստ քիչ արտահայտված, չեն անհանգստանում, համարում են զուտ էսթետիկ խնդիր ու չեն շտապում դիմել բժշկի։ Այնինչ պետք է պարտադիր դիմեն, ու հնարավորինս շուտ։ Ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են օղակվել։ Ինչպես գիտենք ճողվածքը, որևէ օրգանի՝ հիմնականում աղիքի կամ ճարպոնի դուրս գալն է որովայնի առաջնային պատի միջով դեպի ենթամաշկ։ Ճողվածքները հիմնականում առաջանում են որովայնի և աճուկի շրջանում, լինում են նաև պորտային, ազդրային, կերարկրափողի և հետվիրահատական ճողվածքներ։ Որոշ ժամանակ այն կարող է մարդուն չանհանգստացնել, ի հայտ գալ միայն որովայնի լարման ժամանակ, հազալիս, մարզվելիս, ծանրություն բարձրացնելիս, բայց հանգիստ ներուղղվել։ Իսկ եթե հանկարծ առաջանա օղակում, որը կարող է պատահել ցանկացած պահի, ապա անհնար կլինի ճողվածքը ներհրել։ Օղակումը ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Այդ ժամանակ ընդհատվում է օղակված օրգանի սնուցումը, այն սկսում է մեռուկանալ, իշեմիայի է ենթարկվում, մի քանի ժամվա ընթացում սկսում է գանգրենա, ու հիվանդի կյանքը փրկելու համար անհապաղ վիրահատության կարիք է լինում։ Հենց օղակումն է համարվում ճողվածքի ամենավտանգավոր բարդությունը, այն անհնար է կանխատեսել, այն հնարավոր է միայն կանխարգելել վիրահատությամբ: Իսկ օղակումը կարող է պատահել շատ անսպասելի, օրինակ՝ երբ վայելում եք Ձեր արձակուրդը հանգստյան տանը կամ ինչու չէ, ծովափին, գտնվում եք որևէ օտար երկրում։ Սա կարող է ճակատագրական լինել, որովհետև պատահում է, որ նման դեպքերում հիվանդները ուշ են հասնում բժշկական կենտրոն, անգամ մինչև հիվանդանոց հասնելը մահը վրա է հասնում։ Իհարկե կարող է և պատահել, որ այդ օղակումն այդպես էլ չլինի, բայց կարող է և ամեն պահի լինի։ Այս ծայրահեղ վիճակին ու կյանքի-մահվան սահմանագծին չհայտնվելու համար է, որ մենք հորդորում ենք հնարավորինս վաղ վիրահատվել, քանի դեռ որովայնի առաջնային պատի դեֆեկտը փոքր է, հետևաբար միջամտությունն ու վերականգնումն էլ ավելի թեթև կլինեն, ու զգալիորեն կնվազի կրկնվելու հավանականությունը։

-Ի՞նչ վիրահատություն է կատարվում ճողվածքի ժամանակ։

-Ճողվածքը բուժվում է ցանցի կիրառմամբ, որը տեղադրվում է որովայնի առաջնային պատի այն հատվածում, որտեղից դուրս է գալիս ճողվածքը։ Ներկայում այս մեթոդը շատ ավելի լավ արդյունքներ է տալիս, քան նախկինում։ Ցանցերի որակը ժամանակի ընթացքում կատարելագործվել է։ Դրանք ընդունվում են օրգանիզմի կողմից, սերտաճում հարակից հյուսվածքների հետ, ու որոշ ժամանակ անց ցանցը հնարավոր չի լինում տարբերել բնական հյուսվածքներից։ Հիվանդը վիրահատության հաջորդ օրը մեծամասամբ գնում է տուն։ Բացի այդ ցանցերը նվազեցնում են ճողվածքների առաջացման հավանականությունը, որովհետև ավելի ամուր պատնեշ են ստեղծում, քան բնական մկանային շերտը։

-Իսկ սպորտով զբաղվելը կարո՞ղ է կանխարգելել ճողվածքի առաջացումը։

-Ոչ, որովհետև ունեցել եմ բազմաթիվ հրաշալի մարզական վիճակում գտնվող պրոֆեսիոնալ մարզիկ պացիենտներ, որոնք ունեցել են ճողվածք։ Ճողվածքը հիմնականում որովայնի առաջնային պատի կառուցվածքի առանձնահատկություն է, թույլ ապոնևրոզ, որը կարող է փոխանցվել ժառանգաբար։ Պատահում է նաև, որովայնի առաջանային պատը ձևափոխվում ու թուլանում է հղիության կամ գերքաշի պատճառով։ Ու երբ լինում են նպաստող գործոններ՝ որովայնում ճնշման մեծացում ծանրություն բարձրացնել, քրոնիկ հազ, փորկապություններ և այլն, առաջանում է ճողվածք։

111186528_1162620997464410_3765699545334443107_n

-Հաճախ հանդիպող վիրաբուժական խնդիր նշեցիք լեղաքարային հիվանդությունը։ Ինչո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը։

-Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում, և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում ձգտում ենք հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում ենք լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում ենք լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում հիվանդության բարդացմանը, և մեծանում է խցանման հավանականությունը։

-Ասացիք, որ բավական հաճախ են հանդիպում նաև թութքով հիվանդներ, ինչո՞վ է դա պայմանավորված։

-Այո, բավական տարածված է, կարելի է ասել՝ մեր ազգաբնակչության մոտ 40 %-ն ունի այդ խնդիրը։ Թուքթը ըստ էության վարիկոզ լայնացած երակներն են, որոնք բարդացած դեպքերում լինում են խոցոտումով, առաջանում է թրոմբ, այտուց, ու սարսափելի ցավեր են առաջանում։ Թութքի թեթև բարդություն է արյունահոսությունը։ Բուժումը վիրահատական է։ Մենք վիրահատում ենք Միլիգան Մորգանի եղանակով։ Նոր մեթոդները, որոնց ժամանակ լայնացած երակները այրում են լազերով, ռադիոակտիվ ալիքներով, չեն բացառում կրկնվելու հավանականությունը։ Այնինչ Միլիգան Մորգանի եղանակը ապահովում է վերջնական արդյունք, որովհետև արմատապես հեռացնում ենք վարիկոզ լայնացած երակները:

Թութքի առաջացման հիմնական պատճառը երկար նստած մնալն է, քիչ շարժվելը։ Ռիսկի խմբում են վարորդները, գրասենյակային աշխատողները։ Ընդհանրապես շարժուն մարդիկ թութք չեն ունենում։ Թութքի սրացմանը նպաստում են ալկոհոլային գունավոր խմիչքները, կոնյակ, գարեջուր գինի, կծու սնունդը, քրոնիկ փորկապությունները։ Հիմնական բուժումը վիրահատական է։

110313271_2733275606948059_8154793712473143841_n

-Ընդհանուր վիրաբույժի աշխատանքը բարդ է, հիմնականում գործ եք ունենում բարդ դեպքերի հետ, մարդկանց հետ, որոնք ծանր ցավերի մեջ են։ Ի՞ նչ ն է օգնում Ձեզ աշխատանքում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում պացիենտի հետ աշխատանքում:

-Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեին։

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան