Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը՝ Երևանում կայացած օրենքով գողի թաղումից
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ Եզդի Ռաֆոյին։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։