Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր
Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր' ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի պարտադիր կրման որոշում կայացնողները նշում են, որ հիմնվում են միջազգային փորձի և երկրի ներսում մասնագետների հետ քննարկումների վրա։ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՆ, որ համաձայն ՀՀ ՍԱՅՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ ՕՐԵՆՔԻ՝
• Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
• Քաղաքացիներն ունեն'
• բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
• շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․
1) հրապարակել բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշման գիտական հիմքերը,
2) մարդկանց առողջության վրա բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման հնարավոր դրական և բացասական ազդեցությունների վերլուծությունները,
3) երկրի ներսում քննարկումներին մասնակցած մասնագետների անունները և քննարկումների արձանագրությունները։
ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի կրումը պետք է լինի կամավոր' ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։ ՀՀ Քաղաքացի, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան»: