Կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է սպառնում
Համաճարակի նոր ալիք է սպառնում Հոնկոնգին: Սակայն դա կլինի վարակի ոչ թե երկրորդ, այլ երրորդ ալիքը: Հոնկոնգի կառավարությունը զգուշացրել է, որ առողջապահական համակարգը կարող է փլուզվել:
Այս մասին հայտնել է BBC-ն: Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվում են: Մինչ այս պահը Հոնկոնգի իշխանությունները հաջողությամբ են պայքարել վիրուսի դեմ: