Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը, շարունակելով տաբեր սոցիալական խմբերի հետ հանդիպումների շարքը, օրերս հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ վերջիններիս խնդրանքով։
Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել։ Զգալի թվով երաժիշտներ մնացել են առանց աշխատանք, ծառացել է սեփական ընտանիքները պահելու սուր խնդիրը։
«Մենք կորցրել ենք աշխատանք, մենք կորցրել ենք արժանապատիվ մարդ լինելու հնարավորությունը, մենք մեր քրտինքով դժվար աշխատանքով ապրում և պահում էինք մեր ընտանիքները, ոչ մեկից երբևէ ոչինչ չենք խնդրել։ Հիմա մենք կանգնած ենք սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ։ Իշխանությունը ոչինչ չի ասում, մենք իշխանության համար գոյություն չունենք։ Մեզ մնում է մի բան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում՝ արտագաղթել երկրից»- շեշտում էին հանդիպման մասնակիցները։
Գագիկ Ծառուկյանը հանդիպման մասնակիցներին իր անվերապահ աջակցությունը հայտնելով, առաջարկեց միասին աշխատելով գտնել լուծումներ։
«Ես պատրաստ եմ, իմ թիմը պատրաստ է, գիշեր-ցերեկ աշխատելով առաջարկներ մշակել, լուծումներ գտնել, մեղմել ձեր խնդիրները, որ կարողանաք դիմանալ, մինչև համավարակի ավարտը։ Դուք իսկապես այն ոլորտն եք ներկայացնում, որտեղ ամեն աշխատած կոպեկը ազնիվ է՝ ձեր տաղանդի շնորհիվ, ձեր արդար քրտինքով դուք տուն էիք պահում։ Եվ հիմա, անկախ բոլոր բարդություններից, անթույլատրելի է, որ դուք հայտվեք նման վիճակում։ Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք»- նշել է Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ նախագահը հանձնարարեց «Ծառուկյան» հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, թե ո՛ր պետություններում ինչ հաջողված լուծումներ կան, կազմել կոնկրետ առաջարկների փաթեթ և ներկայացնել իրեն։

Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը