Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ»

Այս տարի բուհական ընդունելության քննությունները բավական բուռն ընթացք ունեցան: Թվում էր, թե մեկ քննությամբ ընդունելությունը պետք է հեշտացնի դիմորդների գործը, սակայն, կարծես թե, ամեն ինչ այլ ուղղությամբ ընթացավ: Այսօր ունենք մի պատկեր, երբ տարբեր առարկաներից բարձր միավորներ ստացած դիմորդները հնարավորություն չունեցան բուհ ընդունվելու, քանի որ նախարարության դիրքորոշումը հետևյալն է՝ առաջնահերթությունը տրվելու է առաջին հայտով դիմած դիմորդներին: Նախարարությունը չի գնում զիջման, առաջարկում է իր լուծումները, որոնք հիմնականում չեն բավարարում դիմորդներին: Վերջիններս առաջ են քաշում իրենց առաջարկները, պայքարում սովորելու իրենց իրավունքն իրացնելու համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է՝ կրթության ոլորտի լիազոր մարմնի դիրքորոշումն այս հարցում կարելի է բնութագրել հետևյալ արտահայտությամբ՝ «նրանք մնացել են խորհրդային հին մտածողության մեջ և այդպես ցանկանում են շարունակել «նոր» Հայաստանում»: «Դա անթույլատրելի է: Ինչո՞ւ եմ սա ասում: Միայն խորհրդային ժամանակաշրջանում, այն է՝ պլանային տնտեսության ժամանակ էր, երբ հնարավոր էր, կարելի էր և պետք էր պլանավորել ինչպես տնտեսության տարբեր ճյուղերը, այնպես էլ բարձրագույն կրթություն ստացողների թիվը: Պլանային տնտեսության ժամանակ կարելի էր ասել՝ չորս կամ հինգ տարուց մեր տնտեսությանն անհրաժեշտ կլինեն այսքան թվով իրավաբաններ, միջազգայնագետներ և այլ մասնագետներ: Դրանից հետո պետությունը պարտավորվում էր այն մարդկանց, որոնք ավարտում էին բուհերը տվյալ մասնագիտություններով, տեղավորել աշխատանքի: Ներկա շուկայական տնտեսական հարաբերություներում և բաց սահմանների պարագայում անհնարին է նման պլանավորում կազմակերպել ու կատարել և այստեղ մեր նախարարության դիրքորոշումը դառնում է «բոբիկ»: Որևէ մեկը չի կարող ասել, թե չորս տարի հետո ավարտած մեր ուսանողները Հայաստանո՞ւմ են աշխատելու, թե՞ արտասահմանում, իրենց մասնագիտությամբ են աշխատելու, թե՞ ոչ: Այստեղ ուղղակի ծիծաղելի է այն սկզբունքը, որ տրված էր ընդունելության քննությունների համար, այսինքն առաջնահերթությունը տալ հենց առաջին մասնագիտությանը, սա ուղղակի անիմաստ է: Մինչև հիմա նրանք համառորեն մնում են իրենց դիրքորոշմանը: Արդյունքում ստացվում է, որ բարձր միավորներ հավաքած շատ շրջանավարտներ իրենց ուսանելու իրավունքը չեն կարողանում իրացնել: Լուծումը պետք է լինի այդ մտածողությունից հրաժարվելը: Ի՞նչ է նշանակում սկզբունքային դիրքորոշում ունենալ և չհրաժարվել այդ անհեթեթ սկզբունքից: Պետք է դրանից հրաժարվել և բարձր միավորներ հավաքած շրջանավարտներին թույլատրել կրթություն ստանալ իրենց ընտրած մասնագիտությամբ և իրենց ընտրած բուհերում»,-նշում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Առաքելյան
Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում