Այսօր՝ 21 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

որոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ ներկա պահին ՀՀ-ում բուժման մեջ գտնվողների թիվը 8000-ից պակաս է: «Բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր: Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ թվերի անկումը մեր համաքաղաքացիները սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ և նույնիսկ հաղթահարված են համարում համաճարակը: Դա ամենևին էլ այդպես չէ»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով' այս վերաբերմունքը կարող է առիթ դառնալ համաճարակի հուլիսյան պիկին վերադառնալու համար, ուստի նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները: Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց' ինչու է փոխել որոշումը «Եվ որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի կրումը փակ և բաց տարածքներում, և մենք պետք է խստորեն պահպանենք այս կանոնը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բացի կոչերից, կառավարությւնը շարունակելու է նաև կանոնները խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Հիշեցնենք' Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Կորոնավիրուսին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 770 մարդ։ Հիշեցնենք' մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ 

Ավելին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր «ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) «Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Երկրում լարվածություն հրահրելը, քաղաքական բանավեճը իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը դադարեցնելու և երկրի ներուժը պետության առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղելու ժամանակն է․ Բեքարյան Պուտինը ձայնագրել է իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Հայտնի է դերասանի անունը, որը կփոխարինի Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում «Չելսի-Լիվերպուլ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր «Մանկան տան» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. ԱՆ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Իտալացի նկարիչը իր սուր նկարներով ծաղրել է ՍԵԼՖԻ-ի մշակույթը և դարձել ինտերնետ աստղ Երգում Են Կորոնավիրուսի Դեմ Պայքարող Բուժքույրերը, Տեսանյութ