Սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոց կգնա՞ն. վարչապետի պարզաբանումը
«Բոլոր սահմանափակումների վերացման տեմպը կախված է այն թվերից, որոնք մենք ամեն օր ստանում ենք, այսինքն՝ վարակի տարածման տեմպից:
Իսկ վարակի տարածման տեմպը կախված է մեզանից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից ու որակից:
Հետևաբար պետք է արձանագրել, որ որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ մենք բոլորս միասին»,-անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերի 1-ից աշակերտները կհաճախեն դպրոցներ, թե կլինեն սահմանափակումների, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան ու վերադարձ լինի բնականոն կյանքին:Բայց մենք որոշումը կայացնելիս պետք է համոզված լինենք, որ հետ չենք գլորվելու հուլիսյան իրավիճակների: