Համացանցը ցնցել է «շարժվող մսի» տեսանյութը. մորթված միսը շարժվում է ցանկացած հպումից
Twitter-ում է հայտնված տեսանյութը կցնցի յուրաքանչյուրին: Տեսանյութում սեղանին դրված մորթված մսի մի կտոր է, որը արձագանքում է աղջկա յուրաքանչյուր հպմանը և շարժվում՝ ստեղծելով կենդանի լինելու տպավորություն:
Տեսանյութը նկարահանող աղջիկը մալազիացի Տերոն է. վերջինս նշել է նաև, որ մայրը վախից որոշել է չպատրաստել այդ մսով որևէ ճաշատեսակ: