Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գնչուական գուշակություն, որը 97 տոկոս ճշտությամբ կբացահայտի Ձեր ճակատագիրը․․․

Գնչուական աստղագուշակում 12 նշան կա, որոնցից յուրաքանչյուրը ներառում է որոշակի ժամանակ։

1. Գավաթ՝ 21.01-19.02։

Այս ընթացքում ծնված մարդիկ վճռական չեն, տատանվում են և երկար ժամանակ մտածում են՝ մինչև որևէ միտք իրականության վերածելը։ Հակված են գործերը թողնել անավարտ վիճակում՝ չնայած ի ծնե օրիգինալ են և ստեղծագործ։ Այս մարդիկ նրբորեն զգում են ներդաշնակությունը հարաբերություններում, երազում են երջանկացնել շրջապատին։ Նրանց դեպքում նկատվում է նաև ավելի շատ ծախսելու սովորություն, քան նրանց թույլ են տալիս եկամուտները։

2. Կնգուղ՝ 22.02-20.03։

Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերություններում բավական կասկածամիտ են, հանգիստ, լուրջ։ Կարողանում են գտնել նվիրված և անկեղծ ընկերների, ովքեր պատրաստ են նրանց օգնություն ցուցաբերել կարիքի ժամանակ կամ աջակցել անհանգստության ու տխրության պահերին։ Պարբերաբար ֆինանսական դժվարություններ են ունենում, բայց արագորեն լուծում են դրանք։ Աշխատանքում վճռական են և նախաձեռնող։

3. Դաշույն՝ 21.03-20.04։

Բավական պրակտիկ են, նախանշված ճանապարհին ժամանակ չեն կորցնում, միշտ արագ ու ուղիղ շարժվում են դեպի իրենց նպատակը։ Ինտուիցիան լավ է զարգացած, այս մարդիկ հաջողակ են ազարտային խաղերում։ Մրցակցության սիրահար են, միշտ շարժվում են առաջ՝ դեպի սեփական նպատակները, բայց հակված են իմպուլսիվ, երբեմն՝ նաև ագրեսիվ քայլերի։ Կարողանում են լավ տնօրինել գումարը, հրաշալի ադմինիստրատորներ են։

4. Պսակ՝ 21.04-20.05։

Հարամարավետության ու շքեղության սիրահարներ են, կարծում են, որ իրենց համապատասխանում է միայն լավագույնը։ Միևնույն ժամանակ՝ հակված չեն վատնելու գումարը։ Աներեր համառություն ունեն։ Համառ են կամակորության աստիճանի, ինչը երբեմն կարող է առաջացնել շրջապատի դժգոհությունը, սակայն հիմնականում առաջացնում է հիացմունք նրանց ձեռքբերումների նկատմամբ։ Հազվադեպ են սպասում, որ բարեկեցությունն իրենց բաժին կընկնի երկնքից, այդ պատճառով էլ շարժվում են առաջ, զարգացնում իրենց գործը։ Արդյունքում՝ գործադրված ջանքերը միշտ հաջողություն են բերում և անձնական աճ։

5. Մոմակալ՝ 21.05-20.06։

Երբեք սառն անտարբերություն չեն ցուցաբերում։ Ջերմ են, ուրախ, սիրված շրջապատի կողմից, ինչի մասին շատ լավ գիտեն։ Կարող են անշահախնդիր և առատաձեռն թվալ, սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում խելամիտ են, հասկացող, ինչը մյուսների մոտ հիացմունք է առաջացնում։ Մինչև գումար ծախսելը նախընտրում են որոշակի չափի գումար հավաքել։ Երբեմն խնայելու ձգտումը չափազանցված է լինում, և նրանք կարող են ժլատ դառնալ։

 

6. Անիվ՝ 21.06-21.07։

Այս նշանի տակ ծնվել են այն մարդիկ, ովքեր ենթարկվում են զգացմունքներին ու իմպուլսներին։ Փոփոխական են, անկայուն, իսկ զգայունությունը կարող է վերածվել խոցելիության։ Ավելի շատ հակված են երազանքների, քան պրակտիկ գործողությունների։ Լուռ պահապաններ են։ Կարողանում են կենտրոնացնել սեփական ուշադրությունը։ Հավաքվածությունն ու կենտրոնանալու կարողությունը նրանց հնարավորություն են տալիս կենտրոնանալ խնդրի վրա, կարող են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, առանձնանալ բարձր արտադրողականությամբ։

7. Աստղ՝ 22.07-22.08։

Գրավիչ ու հմայիչ աստղերը ձգտում են օգտագործել այդ բնատուր կարողությունը։ Կյանքի անհաջողությունների և ճանապարհին հանդիպող դժվարությունների դեմ նրանց զենքը սեփական փայլն ու կենսակերպն են։ Նրանք իսկական հաջողակներ են։ Հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց։

8. Զանգ՝ 23.08-22.09։

Նրանց բնորոշ են նրբությունն ու բարությունը։ Ռեալիստական հայացքներ ունեն, ծայրահեղ աշխատասեր են, ովքեր հաճախ հասարակության շրջանում մեծ կշիռ են ունենում։ Նրանց հատուկ են զրուցակցին ուշադիր լսելու կարողությունը և քննադատական նկատառումներ անելու հատկությունը՝ չնայած նրանք հաճախ չափազանց պահանջկոտ են շրջապատի նկատմամբ։ Գումարն օգտագործում են իրենց ինքնավստահ և պաշտպանված զգալու համար և հաճախ բավական երկար մտածում են, նախքան կոմերցիոն գործարքներ կնքելը և բանակցություններ սկսելը։

9. Մետաղադրամ՝ 23.09-22.10։

Հրաշալիորեն կարողանում են շփվել մարդկանց հետ։ Շատ լավ գիտեն՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, որոնք հայտնվում են իրենց կյանքում, միշտ լի են լավատեսությամբ, որը կիսում են շրջապատի հետ։ Խելամիտ են, ռացիոնալ։ Մեծ տեղ են տալիս այն անձանց հոգեկան և ֆիզիկական հատկություններին, ում հետ փոխգործակցության մեջ են։ Գործնական և նախաձեռնող մարդիկ են, ովքեր կարողանում են բանակցություններ վարել, և արդարության լավ զգացում ունեն։

10. Երկար դաշույն՝ 23.10-21.11։

Գնչուներին երկար դաշույնը նվիրում են՝ որպես պատանեկության ավարտի նշան։ Այդ պատճառով էլ այն հաճախ կապվում էր անցյալի մահվան և որևէ նոր բանի սկզբի հետ։ Այս նշանի ազդեցության ներքո ծնվում են խորհրդավոր և ուժեղ մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն, որը բոլորի հիացմունքն ու հարգանքն է առաջացնում։ Տրամաբանող մարդիկ են, ովքեր հստակ ընկալում և նկատում են։

11. Կացին՝ 22.11-21.12։

Ռիսկի դիմող մարդկանց նշանն է։ Նրանք մշտապես արկածներ են որոնում։ Վստահորեն դիմավորում են յուրաքանչյուր նոր օր՝ ցուցադրելով ազատության նկատմամբ անզուսպ ձգտումը։ Նրանց հատուկ է արագ աշխատող և հստակ միտքը։ Պրակտիկ են և տրամաբանող, ինչն այս նշանի ներկայացուցիչներին թույլ է տալիս ցանկացած իրավիճակում և մթնոլորտում իրենց հանգիստ զգալ։ Համարվում են վստահելի մարդիկ։

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան