Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գինը
Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արժեքը. փոքր գործարքների դեպքում այն կկազմի 32-37 դոլար՝ մեկ դոզայի համար, հաղորդում է Reuters-ը: Երկու դոզա ներառող բուժման կուրսը կարժենա 64-74 դոլար: Նախկինում ընկերությունը հայտարարել էր, որ պատվաստանյութի արժեքը ԱՄՆ-ի և բարձր կենսամակարդակ ունեցող այլ երկրների շուկաներում կկազմի 25-30 դոլար մեկ դոզայի և 50-60 դոլար՝ բուժման կուսի համար: Ընկերության գները համեմատաբար բարձր են, քան մրցակիցներինը. Pfizer և BioNTech ընկերություններ՝ 19.5 դոլար, Johnson & Johnson՝ 10 դոլար, AstraZeneca և Օքսֆորդի համալսարան՝ 3-4 դոլար: Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելի խոսքով, համավարակի ժամանակ կախված շուկայի դինամիկայից պատվաստանութը կվաճառվի ինքնարժեքից ցածր գնով: Գործարքի չափը նույնպես կարևոր է. որքան խոշոր է պայմանագիրը՝ այնքան ավելի էժան է պատվաստանյութը: Ավելի վաղ Moderna-ն պատվաստանյութ մշակելու համար 1 միլիարդ դոլար էր ստացել ԱՄՆ կառավարությունից: Սակայն ընկերությունը դեռ պայմանագիր չի կնքել պետության հետ: Moderna-ի ներկայացուցիչների խոսքով, ընկերությունը պայմանագիր կնքելու նպատակով ներկայումս բանակցում է մի քանի այլ երկրների հետ, որոնցից արդեն 400 միլիոն դոլար կանխավճար է ստացել՝ հետագա մատակարարումների համար: