Սարսափելի ողբերգական դեպք․ Boeing 737 օդանավը վայրէջքի ժամանակ 2 կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ․ (տեսանյութ)
Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել 2 մասի: Նախնական տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ օդաչուն, 50 մարդ էլ վիրավորվել է: Նշվում է, որ Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է 191 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և շտապօգնության աշխատակիցները: