Բելառուսում ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ ցուցարարին (Տեսանյութ)
Մինսկի կենտրոնում բախումնեի արդյունքում սպանվել է ցուցարարներից մեկը, հայտնում է NEXTA Live-ը: Երիտասարդ ցուցարարին վրաերթի է ենթարկել մեղադրյալներին և կասկածյալներին տեղափոխող ոստիկանական ավտոմեքենան։ Համաձայն տեղական ԶԼՄ-ների՝ սպանվածը Եվգենի Զայչկին է: Հայտնի է, որ չորս ցուցարար գտնվում են վերականդանացման բաժանմունքում։ Բելառուսում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո Մինսկի կենտրոնում բախումներ են սկսվել հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցների միջև, ինչպես նաև անջատվել է քաղաքային լուսավորումը։