Այսօր՝ 21 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սարսափելի դեպք Երևանում. հայրն ու որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց․ Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները ՝ բաժնի պետ Կ. Բունիաթյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին: Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են:

Ավելին

«Էլ ով գիտի ինչա ուզում դառնա»․ Փաշինյանը երեխաներին (Տեսանյութ) Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում. Միհրան Հակոբյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր «ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) «Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Երկրում լարվածություն հրահրելը, քաղաքական բանավեճը իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը դադարեցնելու և երկրի ներուժը պետության առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղելու ժամանակն է․ Բեքարյան Պուտինը ձայնագրել է իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Հայտնի է դերասանի անունը, որը կփոխարինի Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում «Չելսի-Լիվերպուլ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր «Մանկան տան» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. ԱՆ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Իտալացի նկարիչը իր սուր նկարներով ծաղրել է ՍԵԼՖԻ-ի մշակույթը և դարձել ինտերնետ աստղ