Ահազանգ. գումար չլինելու պատճառով 40 աստիճան ջերմությամբ երեխային հրաժարվել են թեստ անել և տուն են ուղարկել
SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Եղյանից, ով հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, իր 6-ամյա աղջնակի ջերմությունը բարձրացել է 40.5 աստիճան, անմիջապես զանգահարել են շտապօգնություն, երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, փոքրիկի կոկորդից անալիզ վերցնելու համար 5 հազար դրամ են պահանջել:
Գումարը չստանալով, երեխային ծնողի հետ տուն են ուղարկել, առանց որեւէ օգնություն ցուցաբերելու: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր.
«Շտապօգնության բժիշկները եկան, երեխայի ջերմությունը չափեցին, ասին պետք է տեղափոխենք հիվանդանոց, համաձայնեցի, տարան: «Արաբկիր», հիվանդանոցում կնոջս ասում են, որ երեխայի կոկորդից պետք է անալիզ անեն, որն արժե 5 հազար դրամ, կինս ասում է, որ գումար չունի, իրենք էլ ասում են, որ եթե գումար չունի՝ վաղը կտանեք ձեր պոլիկլինիկա:
40 ջերմությամբ երեխու ծնողին ասում են, որ այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, կինս ասում է՝ գոնե առաջին օգնություն ցուցաբերեք, բժիշկներն ասում են՝ կգնաք ձեր պոլիկլինիկայում կցուցաբերեն»:
Երեխայի մայրը՝ Արմինե Պողոսյանը, աղբյուրիի հետ զրույցում ավելացրեց, որ խնդրել ու պահանջել է, գոնե առաջին օգնություն ցուցաբերեն, որը սակայն չի արվել.