Արմեն Բիլյանին՝ 21 տարի, Պավլիկ Մանուկյանին՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում. դատախազների պահանջը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց այս քրեական գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։
Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին` 8 տարի վեց ամիս ժամկետով։ Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել, Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով։ Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։