Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ

Իշխանության կողմնակիցների գրառումներն ինձ հուշում են, որ երկրում ադեկվատության լուրջ դեֆիցիտ կա։
Հայաստանը լավագույն դեպքում հաղթահարել է կորոնավիրուսի առողջապահական հետևանքը, այն էլ՝ մեծ վերապահումներով։ Երկրում 1000-ից ավելի մահեր են գրացվել կորոնավիրուսի հետևանքով՝ ինչքան էլ իշխանությունը վիճակագրական մանիպուլյացիայով փորձի ավելի փոքր թիվ ներկայացնել։ Իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով մահացած այդ մարդիկ կոնկրետ անուն ազգանուն ունեն, եթե նույնիսկ իշխանությունը փորձում է թվերի տակ թաքցնել մարդկային ողբերգությունները, խեղված ճակատագրերը։ Վաղ, թե ուշ՝ Նիկոլ Փաշինյանի թիմը պատասխան է տալու այս ողբերգության, իր ապշնորհ քաղաքականության համար։
Բայց կորոնավիրուսը շատ ավելի տարողունակ ճգնաժամ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական բաղադրիչներով, որոնք Հայաստանում ոչ միայն հաղթահարված չեն, այլ դեռ նոր են դրսևորվելու։
Հայաստանում հիմա քաղաքական քողարկված վակուում է, որի հիմնական բնութագրիչներն են՝ հեղափոախական էյֆորիայի անհետացումը, պոպուլիզիմի կամ օխլոկրատիայի կրախը ու որպես հետևանք՝ իշխանության վարկանիշի փլուզումը, մյուս կողմից՝ այլընտրանքի ձևավորումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ուշանում է՝ ստեղծելով քաղաքական ռադիկալիզացիայի վտանգ։ Եթե սա Նիկոլ Փաշինյանի կողմից չի գիտակցվում, միայն ցավում եմ․ երբ իշխանության գիտակցությունն աշխատի, իրավիճակն այլևս դուրս կարող է լինել վերահսկողությունից։
Կորոնավիրուսը ծանր հարված է հասցրել գլոբալացող աշխարհին՝ օբյեկտիվորեն Հայաստանին մենակ թողնելով իր պրոբլեմների հետ․ նույնիսկ Ռուսաստանը դիտորդի կարգավիճակով է հետևելու մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին, որովհետև համարում է, որ Փաշինյանի իշխանությունը վերացրել է իր «ոտնատեղը» Հայաստանում։
Տնտեսությունը մոտ 15 տոկոսով կրճատվել է, ինչը ոչ միայն կոնկրետ գործազուրկներ ու աղքատություն է, այլ նաև՝ լուրջ դժվարություններ արտաքին պարտքի սպասարկման հարցում ու սոցիալական կոլապսի ուրվական՝ հունվար-փետրվար ամիսներին։ Փաշինյանը թերևս չի գիտակցում, որ Հայաստանի բարեկեցության ցուցիչը ոչ թե պարգևավճարներ ստացող իր հեղափոխական «յոնջեքն» են, այլ՝ մարդկային հոսքերի կարոտ մնացող խանութները։
Ու այս իրավիճակում զարմանում ես, որ իշխանությունը սեպտեմբերի սկզբին պլանավորում է նոր մասկի-շոուներ, իսկ որոշ «տաքգլուխներ» Նիկոլին դրդում են մեծ հանրահավաքի՝ սեպտեմբերի վերջին։
«Հայկական Ագորան» մեռել է ու դրա դագաղի վերջին մեխը խփել է հենց Նիկոլը՝ Ամուլսարում ոստիկանների քացիների տակ տալով «հպարտ քաղաքացուն» ու Մաշտոցի պուրակում սպանելով ոչ միայն մի քանի հաստաբուն ծառեր, այլ նաև՝ քաղաքացիականության վերջին ծիլերը։
Նիկոլ, քո մոտ այլևս հազարվոր «հպարտներ» չեն գալու․ դռանդ մոտ հերթապահում են տարբեր անուներով մի քանի ճգնաժամեր, որոնք անդունդն են գլորելու ոչ միայն քո կառավարությունն, այլ նաև՝ երկիրը։ Հիմա տաք ես, մի քանի ամիս հետո կզգաս՝ դառնության զգացումով։ Բայց դեռ ուշ չէ, լուծումն էլ՝ արժանապատիվ լուծումը, դեռ կա՝ քաղաքական և հանրային լայն կոնսենսուսով ընդունիր նոր Սահմանադրություն ու նշանակիր արտահերթ ընտրություններ։ Դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարգևավճարներից ճարպակալած պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ։

24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել