Сегодня: 06 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է սահմանադրականության ինստիտուտն օր առաջ վերացվում․ հարցի պատասխանն իրավական հարթության մեջ չգտնելով՝ առնվազն կասկածում ենք, որ դրանք թելադրված են քաղաքական շահերով. Սիրանուշ Սահակյան

Բարձրագույն երկու դատական ատյանները միավորելու և մեկ՝ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի վերաբերյալ, Tert.am-ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ:

- Հայեցակարգային փոփոխություններով առաջարկվում է, որ տեղի ունենա Սահմանադրական դատարանի ապակենտրոնացում, և ՍԴ-ի Սահմանադրական արդարադատություն իրականացնող ֆունկցիան բաշխվի ամբողջ դատական համակարգով, յուրաքանչյուր դատարան իր վարույթում քննվող գործի շրջանակում հնարավորություն ունենա օրենքի սահմանադրությունը հակասող ճանաչել, այս պարագայում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

- Կարծում եմ դրանից տուժելու է արդարադատության որակը և այն մեծ ազդեցություն է թողնելու Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության վրա: Հայաստանը ունի ընդգծված կուրս, որ ապահովում է դատավորների և դատարանների մասնագիտացվածությունը և սահմանադրական արդարադատությունը շատ սպեցիֆիկ է՝ բարդություններ, առանձնահատկութուններ ենթադրող: Այս մասնագիտացվածությունն իր դրսևորումներն ունի նաև այլ ոլորտներում՝ մենք նույն քաղաքացիական  գործերում ունենք Սնանկության դատարան: Ավելին, քրեական ոլորտում, բացի այն,  որ ունենք մասնագիտացված դատավորներ, օրինակ՝ անչափահասների գործերով քննություն իրականացնող, նաև պետությունը քննարկում է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, և ես տեսնում եմ, որ այս ընդհանուր օրինաչափության մեջ արվում է հատուկ բացառություն՝ Սահմանադրական արդարադատության մասով, փորձում են  այդ գործառույթը տարալուծել դատավորների միջև, ինչը չի բխելու  արդարադատության որակի բարելավման նկատառումներից:

-  Կարծիքներ հնչեցին նաև, որ ՀՀ -ում գոյութուն ունի սահմանադրական գրագիտության ոչ բավարար մակարդակ, քանի որ առկա է հետխորհրային կրթություն և Սահմանադրական արդարադատություն շատ ավելի պատշաճ ձևով կարող է իրականացնել այն դատարանը կամ դատավորը, որը մասնագիտացված է այս հարցերում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է դատարանների միավորման պարագայում, սահմանադրականության հետ կախված հարցերը ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանվեն դատարանների կողմից:

- Միանշանակ նման հարցեր առաջ են գալու, քանի որ Հայաստանում սահմանադրագետների պակաս կա, որը գնալով ավելի է խորանում: Ընդհանուր իմացությունը բավարար չի լինելու, որպեսզի մենք վստահենք ամեն տեսակի գործեր լուծող դատարանին  սահմանադրականության վերաբերյալ  հարցերի քննարկումը և լուծումը: Եվ այս ընտրության պրոցեսներում մենք տեսնում ենք, որ իշխանությունը  տիրապետելով հսկայական ռեսուրսներ դժվարանում է ի հայտ բերել սահմանադրագետների և շատ դեպքերում  կրկնում է նույն մերժված թեկնածուների առաջադրումը և դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ որակն և հատուկ պատրաստվածություն չունեցող դատավորի կողմից գրեթե անհնար է լինելու որակյալ կերպով Սահմանադրական իրավունքների խախտումներ առնչությամբ սահմանադրականության տարբեր հարցեր քննարկել: Ինչը վերջնարդյունքում բացասաբար է ազդելու մարդու իրավունքների պաշտպանության վրա և այս ամենով թուլացնում ենք գոյություն ունեցող մեխանիզմները,․ քաղաքացիներին զրկում ենք պաշտպանությունից:

- Այս փոփոխությունները կարո՞ղ են խնդիրներ առաջացնել՝ հաշվի առնելով, որ հայկական իրավական մոդելը եվրոպական մոդելին է հարում, իսկ Գերագույն դատարան ունենալը, համակարգային այլ մոտեցումներ է պահանջում, հնարավո՞ր է այս դեպքում  անհրաժեշտություն առաջանա ամբողջ դատաիրավական համակարգի կառուցվածքը փոխել:

-Իրավական համակարգերի անգլոսաքսոնական և մայրցամաքային կտրուկ անցումներ չեմ պատկերացնում, բայց Սահմանադրութունը գրված է մայրցամաքային գաղափարախոսությամբ և դերաբաշխումն էլ նույն տրամաբանության մեջ է իրականացված: Եվ եթե մենք փորձում ենք,  անգլոսաքսոնական մոդելի՝ Գերագույն դատարանի միջոցով  իրականացնել  Սահմանադրական դատարանն  առանց նմանատիպ փոփոխություններ կատարելու, այն  փակուղային է լինելու և գործնականում ավելի շատ խնդիրներ է առաջ բերելու, քան լուծումներ է տալու:  Իմ մոտ հարցեր են առաջանում, որ կարծում եմ հայեցակարգի հեղինակները պետք է մեկնաբանեն: ՀՀ- ում նախագահը Սահմանադրության կատարման հսկողությունն և դրա պահպանումն է ապահովում և իր հիմնական գործիքը ՍԴ-ին դիմելն է՝ մասնագիտացված դատարանի միջոցով Սահմանադրականությանն առնչվող հարցերը պարզաբանել և Սահմանադրական կարգն ապահովելն է: Եվ  եթե մենք գնացել ենք մայրցամաքային բաշխվածության պետական ինստիտուտների միջև լիազորությունների, ինչպե՞ս է վերափոխվելու նախագահի ինստիտուտը, նա դիմելու է Գերագույն դատարանի՞ն, թե՞ իրավասության դատարանին, թե՞առհասարակ, կորցնելու է իր հիմնական գործառույթը և եթե կորցնելու է արդյո՞ք ՀՀ-ում լինելո՞ւ է նախագահի ինստիտուտ, թե՞ ոչ , ինչպե՞ս է համատեղվելու: Ես կարող եմ մի քանի տասնյակ գլոբալ խնդիրներ առաջ քաշել: Առհասարակ, կարելի է անգլոսաքսոնական ինստիտուտը ներմուծել, փոխակերպել հայկական իրականությանը, բայց պետք է  մասշտաբային փոփոխություններ կատարվեն, իսկ  մենք նմանատիպ մասշտաբային փոփոխություններ չենք տենում, տեսնում ենք, որ ընդհանուր մայցամաքային իրավական համակարգի տրամաբանութունը պահպանված է և կոնկրետ մեկ ինստիտուտի իմպլանտ անելու խնդիր է դրված: Կարծում եմ  օտար մարմինները բնության օրենքով էլ դուրս են մղվում և դրանք ոչ միայն համակարգում արդյունավետություն չեն ապահովելու,  այլ մյուս օղակները  սկսելու են դուրս մղել, որը մտահոգիչ է:

- Առաջարկվող փոփոխություններում քաղաքական նպատակներ տեսնո՞ւմ  եք, քանի որ ՍԴ-ի հետ կապված երկար ժամանակ է, որ տարբեր գործընթացներ են իրականացվում:

- Հաշվի առնելով, որ երկակի կարգավիճակ ունեմ, զերծ կմնամ գնահատաական  տալուց, երբ նախագիծը ներկայացվի, դիրքորոշում կունենամ այս հարցի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է իմ երկրորդ կարգավիճակին, որ ներկայացնում եմ Եվրոպական դատարանում ՍԴ-ի դատավորների շահերը, առնվազն մեր կողմից վկայակոչվում է մի հոդվածի խախտում, որը վերաբերում է իրավական նպատակներից դուրս գործընթացներ իրականացնելուն, որոնց թվում նշված է նաև քաղաքական նպատակը: Ուստի, մենք այս մեծ շղթայում տեսնում ենք քաղաքական շարժառիթներ և նպատակահարմարություն և, ինչու ոչ, այս  բարեփոխումը շղթայի տարրերից մեկը կարող է լինել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին ամիսներին իշխանությունները միջազգային հանրությանը համոզել են, որ դատավորների փոփոխությունը բխում է ՍԴ-ի նոր մոդելի կյանքի կոչելու անհրաժեշտությունից, որը չափազանց կարևոր է և բարեփոխելու է Հայաստանում Սահմանադրական արդարադատության  որակը, որը կենսականություն ունի հատկապես`ընտրությունների և քաղաքացիների առնչությամբ: Եվ որևէ բացատրություն չկա, եթե Սահմանադրական արդարադատության գոյությամբ հիմնավորվել է անհատների իրավունքների խախտումը, ինչո՞ւ է այդ ինստիտուտը օր առաջ վերացվում, և երբ այս հարցերի պատասխաններն իրավական և տրամաբանական հարթության մեջ չենք գտնում, առնվազն կասկածներ կան, որ դրանք թելադրված են քաղաքական շահերով:

Հերմինե Միքայելյան

На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым