Այսօր՝ 21 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱՄՆ-ում ինքնասպան է եղել «Սանտա Բարբարա» սերիալից հայտնի դերասան Փիթեր Լիկասին

Ամերիկացի դերասան Փիթեր Լիկասին, որը հայտնի է «Սանտա Բարբարա» սերիալում և «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» ֆիլմում կերտած իր դերերով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է դերասանի ընկեր Մայքլ Սիգելը։

«Օգոստոսի 27-ին իմ ընկեր, եղբայր ու գործընկեր Փիթեր Լիկասին տանուլ տվեց դեպրեսիայի դեմ պայքարը և ինքնասպան եղավ։ Փիթերը երկար տարիներ պայքարում էր դեպրեսիայի դեմ», - ասված է հաղորդագրության մեջ։

Սիգելը նաև պատմել է, որ Լիկասիին ճանաչել է երկար տարիներ՝ այդ ծանոթությունն անվանելով իսկական բարեկամություն։

«Նա ազնիվ ու հոգատար մարդ էր։ Ինձ բախտ է վիճակվել 16 տարի նրա հետ աշխատել բեմի վրա։ Բայց ավելի հաջողակ եմ այն պատճառով, որ 38 տարի նրա ընկերն եմ եղել և նրա շնորհիվ իմացա, թե ինչ է իսկական բարեկամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լիկասին ծնվել է 1959թ. ապրիլի 1-ին։ 1989 թվականին նա խաղացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի մի քանի դրվագներում։ Նրան ժողովրդականություն է բերել է «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (Killer Klowns From Outer Space) ամերիկյան ֆանտաստիկ կատակերգությունում կերտած դերը։

 
«Էլ ով գիտի ինչա ուզում դառնա»․ Փաշինյանը երեխաներին (Տեսանյութ) Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում. Միհրան Հակոբյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ում թունավորում չկա, եղել է աղեստամոքսային խանգարում. նույն սննդից օգտվել է 500-ից ավելի մարդ, միայն 33 անձի մոտ հաջորդ օրը եղել է փորլուծություն. Արտ Լանչի համահիմնադիր «ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ) «Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Երկրում լարվածություն հրահրելը, քաղաքական բանավեճը իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը դադարեցնելու և երկրի ներուժը պետության առաջ ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղելու ժամանակն է․ Բեքարյան Պուտինը ձայնագրել է իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Հայտնի է դերասանի անունը, որը կփոխարինի Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում «Չելսի-Լիվերպուլ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր «Մանկան տան» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. ԱՆ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ