Այսօր՝ 22 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը շնորհակալության է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի,  ստորերկրյա ջրերի շահագործելի   և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների  մշակման գործընթացներում համագործակցելու համար։ 

«Շատ եմ  կարևորում մեր գերատեսչության  և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք  լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ  նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր  հերթին  հույս  է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ  թեպետ  այսօրվա շնորհակալագրերը  միգուցե փոքր  քայլ է  կատարված և կատարվելիք  հսկայական աշխատանքի դիմաց, բայց  այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր  շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են  համագործակցության ձևաչափին,  ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։

Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել Հայտնաբերվել է չպայթած ական Ամուլսարի հարցը գիտական շրջանակներում լուծելու փոխարեն Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի բնակիչներին թշնամացրել է և բաժանել խմբերի, այնինչ այն զուտ բնապահպանական էր․ Վարագյան Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի․ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարն ընկել է իր վրա 5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ բացահայտում (տեսանյութ) Արտակարգ դեպքեր Հայաստանում. 10 մարդ մահացել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու՝ պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է․ Թադևոս Ավետիսյան Արտակարգ. գերեզմանոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ով է նա (տեսանյութ) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին. Զառա Ամատունի «Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան ՆԱՏՕ-ի բրյուսելյան շտաբ-բնակարանում կայացել են Միջերկրական ծովում հակասությունների շուրջ թուրք և հույն զինվորականների 5-րդ բանակցությունները Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրումն իրականացվելու է միայն roadpolice.am կայքի միջոցով (տեսանյութ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ․ (տեսանյութ) Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան Ադրբեջանի իշխանությունների նպատակները, պատերա՞զմ թե խաղաղություն․ Տիգրան Աբրահամյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում