Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 1-ին և 2-րդ ծրագրերով 64 կազմակերպության ավելի քան 1 մլրդ դրամ դրամաշնորհ կհատկացվի

Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են:

17-րդ միջոցառումը նպատակ ունի լուծելու երկու կարևոր խնդիր՝

·            Ապահովելու արդյունավետ աշխատատեղերի պահպանումը ոլորտում,

·            Խթանելու արտադրանք՝ պրոդուկտ ստեղծող ընկերությունների զարգացումը երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում:

Ծրագրի արդյունքները սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերն ընդունվել են հունիսի 1֊ից հուլիսի 1֊ն ընկած ժամանակահատվածում, իսկ երրորդ ծրագրի՝ համաֆինանսավորման դրամաշնորհների հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 1֊ը։

Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերի առաջին փուլի գնահատումն ավարտվել է օգոստոսի 11֊ին, երկրորդ՝ փիչինգի փուլն անց է կացվել օգոստոսի վերջին՝ 20-29֊ն ընկած ժամանակահատվածում:

Գնահատումն իրականացվել է անկախ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել փորձագետներ տեղական ստարտափ էկոհամակարգի, տեխնիկական, թվային զարգացման, ինովացիոն էկոհամակարգի ոլորտներից, տեխնոլոգիական սարքավորումների (hardware) մասնագետներ, ներկայացուցիչներ տեղական ասոցիացիաներից, ԲՏ նախարարությունից՝ որպես ծրագրի համակարգող՝ մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովը ծրագրի առաջին փուլում գնահատել է  հայտատուների կողմից ներկայացված դիմումներն ըստ հետևյալ չափորոշիչների՝

-       Առաջին դրամաշնորհ․

արտադրանքը՝ 15%, նորարարությունը՝ 20%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

-       Երկրորդ դրամաշնորհ․

արտադրանքը՝ 20%, նորարարությունը՝ 15%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:

Երկրորդ՝ փիչինգի փուլում գնահատվել են բիզնես պլանը՝ 25%, իրագործելիությունը՝ 25%, ֆինանսական համապատասխանելիությունը և հիմնավորումը՝ 30%, ներկայացումը՝ 20%:

17-րդ միջոցառման առաջին ծրագրի շրջանակներում նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն և պայմանագրեր կկնքվեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և արտադրանք ստեղծող իրավաբանական անձանց հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 141 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 117 հայտ (24 հայտ անվավեր է  ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10 միավորից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ: Արդյունքում մրցույթի երկրորդ՝ փիչինգի փուլ է անցել 35 կազմակերպություն, որոնցից 23-ի հետ կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր նախարարության կողմից, քանի որ բավարարել են բոլոր՝ նախանշված չափորոշիչներին:

Իրենց գաղափարների իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 227 մլն ՀՀ դրամ:

Ընկերությունները, որոնց հետ առաջին ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․

·     Արհեստական բանականություն՝ 32%,

·     Տվյալագիտություն՝ 19%,

·     Իրերի ինտերնետ՝ 14%,

·     Ռոբոտաշինություն՝ 11%,

·     Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 5%,

·     Բիոինժեներական տեխնոլոգիաներ՝ 5%,

·     Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 5%,

·     Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3%,

·     Գերհաղորդիչներ՝ 3%,

·     Այլ՝ 3%:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն 2 և ավել տարիներ ՀՀ֊ում գրանցված ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստել և մշակել են պրոդուկտներ, մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 148 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 143 հայտ (5 հայտ անվավեր է ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10-ից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ:  Արդյունքում մրցույթի երկրորդ փուլ է անցել 46 կազմակերպություն: Փիչինգի արդյունքներով 41-ի հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր:

Իրենց նախագծերի իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 788 մլն 895 հազ․ դրամ: Կազմակերպությունների մեծ թվով պայմանավորված՝ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 460մլն դրամի փոխարեն հատկացնելով ևս լրացուցիչ 328,8 մլն դրամ:

Ընկերությունները, որոնց հետ երկրորդ ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․

·     Արհեստական բանականություն՝ 19,4%,

·     Տվյալագիտություն՝ 11,3%,

·     Ռոբոտաշինություն՝ 8,1%,

·     Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 8,1%,

·     Իրերի ինտերնետ՝ 8,1%

·     Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 6,5%,

·     Օպտիկա-լազերային տեխնոլոգիաներ՝ 3,2%,

·     Կիբեռանվտանգություն՝ 3,2%,

·     Էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ 3,2%,

·     Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3,2%,

·     Բժշկական սարքավորումների արտադրություն՝ 3,2%,

·     Բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաներ՝ 3,2%,

·     Նանոտեխնոլոգիաներ՝ 1,6%,

·     Բլոկչեյն տեխնոլոգիաներ՝ 1,6%,

·     Բիզնեսի ավտոմատացման համակարգեր՝ 1,6%,

·     Ավիատիեզերական տեխնոլոգիաներ՝ 1,6%,

·     Այլ՝ 12,9%:

Հատկանշական է, որ 17-րդ միջոցառման երրորդ ծրագրի համար դիմումների ընդունումը դեռ ընթացքի մեջ է: Հայտերն ընդունվելու են թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 01.12.2020թ. ժամը 18:00-ն:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում :

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում