Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել․ Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել քաղաքագետների հետ, քննարկման թեման է եղել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Հանդիպման ընթացքում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ այսօրվա իշող վերնախավը, էլիտան դրսում ընկալվում է միջազգային հիմնադրամների կողմից ներկայացված իշխանություն, ներսում ընկալվում է մի խայտաբղետ խմբավորում, որտեղ կան և՛ միջազգային հիմնադրամների կողմից մարդիկ, և՛ ոչ, իրարից անկախ ինչ-որ անորոշ մարդիկ:

«Կա անորոշ մի պատկերացում, թե այս իշխող վերնախավն իրենից ինչ է ներկայացնում: Մյուս կողմից տեսնում եմ, որ այդ հիմնադրամների կողմից ներկայացված մարդիկ ունեն հստակ պատկերացումներ, հստակ ուղենիշներ, հստակ ուղղորդվում են դրսից, ունեն իրենց սոցիալական, տնտեսական քաղաքական պատկերացումները և հետևողական փորձում են իրենց ծրագրերն իրականացնել»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ համաձայն է, Ռոբերտ Քոչարյանի հետ, որ միայն ժամանակակից պետության դեպքում է հնարավոր լուծել մեր ազգային խնդիրները, անվտանգությունը և բոլոր ձևակերպումները՝ դիվանագիտական, քաղաքական, և արտաքին քաղաքական ոլորտներում շաղկապված են այդ ուժեղ պետության հետ, այս իշխող վերնախավը սա գիտակցո՞ւմ է:

ՀՀ երկրորդ նախագահն էլ նշեց, որ չգիտի՝ գիտակցում են, թե ոչ. «Ես կարող եմ միայն դատել իրենց քայլերով, քայլերից չի երևում, որ որևէ մարդ այդ տեսանկյունից այս խնդիրը գիտակցում է»:
 

Երվանդ Բոզոյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք այլընտրանքային վերնախավ, որը գիտակցում է այդ վտանգները և կոնսոլիդացված պետք է աշխատի, ինչպես աշխատում են այդ հիմնադրամների կողմից ներկայացված մարդիկ:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր տպավորությամբ իշխանությունների նպատակը մեկն է՝ երկրի քայքայում: «Չեմ կարծում, որ կա երկիր, որտեղ գոյություն չունենա էլիտա, որն ունակ է երկիր կառուցել, այլ հարց է՝ տվյալ էլիտայի հեղինակությունը, վարկանիշը, հնարավորություններն իշխանության գալու ինչպիսին են այս պահին: Իհարկե, կան այդպիսի մարդիկ և ինչ-որ մի պահ, երբ վտանգը սրվում է, մարդիկ սկսում են բնազդով զգալ, որ ինչ-որ բան այն չէ, և շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել՝ և՛ մարդկանց վերաբերմունքը, և որոշակի էներգիա ակրող է ձևավորվել, որն, անպայման, կբերի փոփոխությունների»,- նշեց նա:

Ըստ Քոչարյանի՝ այն ազգերը, որոնք այդ հավաքական միտքը չեն կարողանում օգտագործել և որտեղ ժողովրդի՝ վտանգը զգալու բնազդը չի աշխատում, այդպիսի երկրները կործանվում են ուղղակի:

«Ես հուսով եմ, որ Հայաստանն այդպիսին չէ, մենք բավական լուրջ ճանապարհ ենք անցել. անցել ենք պատերազմներով, ճգնաժամերով և բոլոր այդ շատ բարդ իրավիճակներում կոլեկտիվ բնազդը Հայաստանում գործեց, ես հույս ունեմ, որ չի բթացել այդ բնազդը: Ոչ միայն հույս պետք է ունենանք, իհարկե, այլ նաև պայքարենք ամեն մեկը իր հնարավորությունների սահմանում»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա Աճեմյան Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժան Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեց