Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հրապարակել է հոդված, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին, որոնք վերաբերում էին բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, մասնավորապես նա նշել էր, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Հոդվածում մասնավորապես նշվում է․

«Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։

Փաշինյանը ֆեյսբուքին հայտնեց, որ հանձնարարել է առողջապահության նախարարին՝ երկարացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պայմանագիրը։

Ինչո՞ւ է նա սա անում հրապարակային եղանակով. ի վերջո, սովորական աշխատանքային հանձնարարություն է։ Կարող է թվալ, որ նա պարզապես ցանկանում էր «դրական բալեր» վաստակել հանրության աչքում, քանի որ վերջին շրջանում ակներև էր բացասական արձագանքը կառավարության քայլերին։ Սա, այնուամենայնիվ, միայն երևացող, «դրական» մասն է այս գործողության։

Իրականում Փաշինյանը փորձել է համատեղել հաճելին և հրատապը։ Խնդիրն այն է, որ վարչապետից ստացվող փակ, աշխատանքային հանձնարարականները ավելի ու ավելի հաճախ են սկսել արժանանալ իր կառավարության անդամների լուռ անտարբերությանը։

Կան հիմնավոր կասկածներ և արդեն հրապարակայնացված ապացույցներ, որ վարչապետի կողմից պաշտոնապես ուղարկվող հանձնարարականները չեն կատարվում նախարարների կողմից։

Չկա որևէ երաշխիք, որ եթե նույն հանձնարարականը տրվեր Արսեն Թորոսյանին՝ առանց հրապարակայնացնելու, այն կատարվելու էր։ Ապացույցներն արդեն բազմաթիվ են. վարչապետի անունից ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին դեռևս օգոստոս ամսին ուղարկվել էր պաշտոնական գրություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխության շուրջ որոշման նախագիծ պատրաստելու հանձնարարականով. նախարարը հանձնարարականը մինչ օրս չի կատարել, քանի որ չի գտել, իր խոսքերով, նպատակահարմար։

Մեկ այլ հանձնարարական վարչապետը տվել էր՝ կապված Հրանտ Մաթևոսյանի թանգարանի և կից զբոսայգու բարեկարգման ու գործարկման վերաբերյալ։ Հանձնարարականից անցել է ուղիղ մեկ տարի, և, պարզվում է, այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարվել։ Սրանք այս պահին հրապարակայնացված դեպքերն են, կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում կառավարության ներսում ավելի փակ կարգով տրվող հանձնարարականների հետ։

Փաշինյանը՝ իր ոճին հավատարիմ, ֆեյսբուքյան գրառման մեջ հասցրեց մեղադրել բժիշկներին, որոնք, իբր, սպառնացել էին հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի։ Փաշինյանն, իհարկե, շատ լավ հասկանում է, որ իրենց ողջ գիտակցական կյանքը այդ բարդ հիվանդությամբ երեխաներին նվիրաբերած մարդիկ չէին կարող նրանց թողնել, և որ նրանց նամակը գրվել էր իրենց խնդրի հանդեպ հրատապ ուշադրություն հրավիրելու համար։

Ավելին, բժիշկների կողմից այդ ծայրահեղ քայլն ուղղված էր հենց երեխաների պաշտպանությանը, քանի որ իրենց տնօրենի գլխավորությամբ հենց հանուն երեխաների կյանքի է մասնագիտական այդ թիմն աշխատում, այլ ամենևին ոչ՝ պարգևավճարների և հաճելի գործուղումների շահագրգռությամբ։ Այն, որ բժիշկների պահանջն ընդունվեց, և տնօրենը կշարունակի պաշտոնավարել, վկայում է, որ այդ պահանջը հիմնավոր էր, ու միաժամանակ վկայում է, որ նախարարի որոշումը առնվազն կասկածելի հիմքեր ուներ։ Այս մասին Փաշինյանը, չգիտես ինչու, լռում է։

Սակայն Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների քայլին բացասական մեծ տեղեկատվություն է կրում։ Սա նշանակում է, որ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում հանրային լայն խմբերում, չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Երբ 2018 թվականին բժիշկները, որոնք սովորաբար ամենապասիվն են՝ որպես քաղաքացիական խումբ, իրենց սպիտակ խալաթներով իջան փողոց՝ միանալու ընդվզմանը, շատերի համար պարզ դարձավ, որ իշխանափոխության վերջին փուլն է սկսվել։

Երբ այսօր բժիշկները, որոնք ամենածանր հիվանդների հետ են աշխատում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, հանկարծ գնում են նման ծայրահեղ քայլի, իշխանությունը պետք է դա ընկալի որպես հասարակության կողմից իրեն ցույց տրվող դեղին քարտ։

Կառավարության նիստերին «չզեկուցվող» հարցերն արդեն մոտ 90 տոկոս են կազմում, ԱԺ ներկայացուցչական մարմից վերածվել է մեկ հոգու շահերը պաշտպանող, կոճակ սեղմող մեկ մատի, հանրության հետ հետադարձ կապի ինստիտուտները քանդված են, հասարակական կարծիքը, ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները, հանրային վերահսկողության մեխանիզմները հասցվել են նորից այն վիճակին, երբ ցանկացած հարցի լուծման համար քաղաքացիները ստիպված են խմբերով դուրս գալ փողոց, դիմել ծայրահեղ քայլերի, պաշտպանվել սեփական կառավարությունից։

«Եվ այդ մեկը դու ես» ֆրազը վերածվել է «և այդ մեկը ես եմ»-ի, որը վարչապետից սահուն կերպով վերցրել են իր որոշ թիմակիցներ և վարվում են՝ միայն ըստ սեփական հայեցողության։ Բժիշկների քայլը կարևորագույն ահազանգ էր, որի համար կառավարությունը պիտի շնորհակալ լինի նրանց։

Չհասկանալ սա՝ նշանակում է դռները լայն բացել հետագա հանրային ավելի կոշտ ընդվզումների, մարդկային հուսահատության ավելի սուր դրսևորումների համար»։

Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է