Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան

Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն  2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց:

Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել:

Դիտարկմանը՝ իշխանությունը հակառակն է պնդում, այդ նախկինում կար լեգիտիմության հետ կապված խնդիր, որ ՍԴ նախկին նախագահը իրավունք չուներ ՍԴ նախագահ լինել, Վարդևանյանն ասաց. «Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Դա իրավական հարց է, իսկ իրավական հարցերի պատասխանները իրավական ճանապարհով է  պետք ստանալ, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներով»:

Վարդևանյանը պնդեց՝ սահմանադրական և իրավական տեսանկյունից որևէ խնդիր՝  լեգիտիմության, օրինականության, ՍԴ-ն չի ունեցել բացարձակապես: «Նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից ՍԴ կազմը իրենից ենթադրում էր բավականին հարմոնիզացված կազմ, այնքանով, որ 96 թվականի ձևավորման պահից կային դատավորներ, որոնք պաշտոնավարել են, դրանով իսկ իրենց անկախության մակարդակը շատ ավելի բարձր էր: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՍԴ կազմի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական գործընթացներով պայմանավորված է ձևավորվել, ոչ թե սահմանադրական տրամաբանությունից բխող ճանապարհով»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին, Վարդևանը խուսափեց այս պահին կարծիք հայտնելուց: «Որոշ նորընտիր դատավորների ճանաչում եմ, մի քանիսի գործունեությունը գիտեմ և կարող եմ մի բան ասել՝ ՍԴ դատավորների թեկնածուների ելույթները լսեմ եմ ԱԺ-ում, մի քանիսը բավականին զսպված և հավասարակշիռ ելույթներ էին, կային նաև ելույթներ, առանց կոնկրետացնելու, թե ում մասին եմ ասում, որտեղ ակնհայտ հենց սահմանադրական մոտեցումների խեղաթյուրում էր նկատվում»,- նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի զուսպ, հավասարակշիռ համակարգ է և ցնցումներով միայն հետ է գնում և երբեք առաջ չի գնում այդ ցնցումներով: «Եթե ուսումնասիրեք այն ռեֆորմները, որոնք նախկինում տեղի են ունեցել, եղել են շատ լավ ռեֆորմներ, եղել են նաև ռեֆորմներ, որոնցից հենց նախաձեռնողները հրաժարվել են: Օրինակ՝ ժամանակին, երբ ստեղծվեց շատ կտրուկ մոտեցմամբ մասնագիտացված դատարաններ՝ քրեական և քաղաքացիական, շատ կարճ ժամանակ անց դրանից հրաժարվեցին հենց նախաձեռնողները, որովհետև դատական համակարգը, միջազգային լավագույն փորձն էլ է դա հուշում, կտրուկ փոփոխություններով դրական արդյունքի չի հասնում, դատական համակարգի խնդիրներն այնքան պարզ և հստակ են, որոնցից  և ոչ մեկը, սակայն, վերաբերելի չէր ՍԴ-ին»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ ամենահիմնականը դատավորների թվաքանակի խնդիրն է. «Մենք խնդիր ունենք դատավորների գերծանրաբեռնվածության, որի մասին չի խոսվում, այդ խնդիրներն է պետք լուծել: Դատավորների աշխատավարձի վարձատրության չափը պետք է կտրուկ վերանայվի: Եթե ուսումնասիրենք նույն ԱՄՆ-ի փորձը, դատավորները ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներից են, նույնիսկ գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցողներից ավելի բարձր են վարձատրվում, և դա ճիշտ է ու արդար է: Մենք այսպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք և հավատացեք՝ ՍԴ-ում չէր, որ կար այդ խնդիրը: ՍԴ-ն մշտապես հստակ ժամկետներում է որոշումներում կայացրել, այլ ոչ թե ողջամիտ ժամկետում՝ ինչպես ընդհանուր իրավասության դատարաններում է լինում: ՍԴ-ն 96 թվականից անցել էր կայացման լրջագույն ճանապարհ և այդ պայմաններում այդպիսի վերաբերմունքը բարձրագույն դատարանի նկատմամբ չի կարող խոսել դրական մոտեցման մասին: Էլ չասեմ, որ, իհարկե, նույն ՍԴ-ում երեք նոր դատավոր ընտրվեց այն պայմաններում, որ, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման հարցը առնվազն վիճահարույց է»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ շատ մասնագետներ նշում են՝ նման պայմաններում ՍԴ դատարանի դատավորներ ընտրված մարդիկ չեն կարող լիարժեք արդարադատություն իրականացնել ՍԴ-ում, կիսո՞ւմ է այս կարծիքը, Վարդևանյանն արձագանքեց. «Ես առհասարակ կատեգորիկ գնահատականներ չեմ սիրում հնչեցնել, կարող եմ մի բան ասել՝ իրավունքի տեսության մեջ կա մի սկզբունք՝ երկու սխալը երբեք ճիշտ չի լինում: Եթե դու ուզում ես նույնիսկ ճիշտ և դրական նպատակի հասնել  սխալ ճանապարհով, հենց այդ ճիշտն ու դրականը դրանից տուժում են և տուժում են այն աստիճան, որ դառնում է կրկին սխալ: Այս պայմաններում, երբ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ճանապարհով տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում էին ՍԴ-ին ինքնին արդեն ստվերում են ցանկացած հնարավոր դրական փոփոխությունը: Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպիսի զարգացումներ ենք ունենալու»:

Հարցին էլ՝ այս ամբողջ փոփոխություններից հետո, բացի այդ երեք անձին ՍԴ-ում փոխելուց, ի՞նչ ունեցանք, նա ասաց, որ իր համար ՍԴ-ն երբեք անձերով պայմանավորված կառույց չի եղել, այլ իր գործունեությամբ, իր որոշումներով, դրանց ուսումնասիրություններից ելնելով է, որ պետք է պատկերացում կազմվեր ՍԴ-ի մասին: «Երբ, օրինակ՝ շատ խոսվում է բարոյական վնասի ինստիտուտի մասին, Հայաստանում այն առհասարակ գոյություն չուներ մինչև ՍԴ-ն, կարելի է ասել պարտադրեց ԱԺ-ին ընդունել դրա վերաբերյալ երաշխիքները և կառուցակարգերը, քանի որ դրա բացակայությունը որակվել էր հակասահմանադրական, հետևաբար անձերով չպետք է դիտարկել ՍԴ-ն, իսկ արդյունավետության գործունեության տեսանկյունից պետք է կրկին հիշեցնեմ, որ հունիսի 18-ց ի վեր ՍԴ-ն որոշում չի կարողացել ընդունել: Վերջին շրջանում ՍԴ որոշումների վերաբերյալ պարզապես մասնագիտական համայնքին է պետք հարցնել՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մոտեցումները որակական և բովանդակային առումով շատ ավելի նմանվել էին հենց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչը միայն դրականի մասին է վկայում: Այսինքն՝ մենք այդտեղ էլ ունեինք բավականին լուրջ դրական դինամիկա»,- ընդգծեց փաստաբանը:

Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ Ինչ իրավիճակ է ռազմաճակատում․ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ հրթիռակոծվեց. ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆ Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել. ՊՆ Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում Ադրբեջանը թիրախավորել է Agence France-Presse-ի լրագրողներին տեղափոխող մեքենան ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է Պուտինին Բանակցային գործընթացի համառոտ պատմությունը.Էդուարդ Շարմազանով Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա Արցախում զոհվել է Ադրբեջանի «հերոս», գնդապետ Շուքյուր Աշիմովը Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև. Լուսինե Պարոնյան Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից. Պուտին ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը. Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն ՌԴ-ն վերահսկողության տակ է պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց Մերօրյա հերոսները. շուրջ 60 զինծառայողներ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյան Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել. «Հրապարակ» Պարզեցվել է զոհված զինծառայողների հուղարկավորության նպաստի ստացման գործընթացը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ հրադադարի ռեժիմը դեռ չի պահպանվում. Պեսկով Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը. ԱԺ պատգամավոր Նոր «Ազգային հերոս» ունենք. նա զորամասի հրամանատար է ԼՂՀ տարածքում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորություն, զգուշացում Վրաստանին․ Զատուլին Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել առաջնագծից Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան