Արտակարգ. գերեզմանոցում հայտնաբերվել է տղամարդու դի. ով է նա (տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ, քննչական խմբերը՝ Արթիկի ոստիկանապետ Մանուկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: