Ամուլսարի հարցը գիտական շրջանակներում լուծելու փոխարեն Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի բնակիչներին թշնամացրել է և բաժանել խմբերի, այնինչ այն զուտ բնապահպանական էր․ Վարագյան
Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր գործելաոճին միմյանց դեմ է հանում Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
«Փոխարենը Ամուլսարի հարցը՝ գիտական, մասնագիտական շրջանակներում լուծելու, Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներին թշնամացրել է եւ բաժանել մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը հանքի շահագործման վերաբերյալ:
Այնինչ այս հարցը զուտ բնապահպանական էր:
Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- գրել է Վարագյանը։