Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ինձ ինչ». Թորոսյանի ցինիկ վերաբերմունքի պատճառով Pfizer-ը հեռացել է Հայաստանից

1or.am-ին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և դեղերի արտադրությամբ զբաղվող աշխարհում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Pfizer-ի ներկայացուցչի հանդիպումից:

Ինչպես հաղորդում են Նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ ընկերության ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցել են Հայաստանում հիմնելու Pfizer-ի մասնաճյուղ, որի արտադրած դեղերը պետք է ծածկեն ԵԱՏՄ շուկան: Միաժամանակ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հիմնել Երևանյան հիվանդության ուսումնասիրության և բուժօգնության կենտրոն, ինչն, ի դեպ, Հայաստանի համար ստրատեգիական հարց է, որովհետև մեր երկրում այդ հիվանդությունը հսկայական տարածվածություն ունի:

Նախագահ Արմեն Սարգսյանը Pfizer-ի ներկայացուցչին հորդորում է գալ Հայաստան և սկսել թե դեղագործական արտադրության, թե Երևանյան հիվանդության կենտրոնի կառուցման շուրջ աշխատանքները: Նախագահը պատրաստակամություն է հայտնում կազմակերպել հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Այդ նպատակով Երևան է ժամանում Pfizer-ի պարտնյոր - սենյորը Ռուսաստանում՝ մոսկովյան գրասենյակի ղեկավարը: Նախարար Թորոսյանը այդ ժամանակ եղել է Դիլիջանում, հյուրին ուղեկցում են այնտեղ՝ հանդիպելու նախարարին:

Հյուրանոցի սրահում մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո Թորոսյանը հապշտապ մոտենում է Մոսկվայից ժամանած Pfizer-ի ներկայացուցչին, ոտքի վրա հարցնում է այցի նպատակների մասին, լսելով դեղագործական արտադրության ու կենտրոնի հիմնադրման նպատակների մասին՝ թոթովում է ուսերը և ասում՝ «Ինձ ինչ»... Զարմացած ու զայրացած Pfizer-ի ներկայացուցիչը անմիջապես ընդհատում է խոսակցությունը և հեռանում՝ նույն պահին ընդհատելով համաշխարհային հսկա ընկերության և Հայաստանի միջև կայանալիք խոշոր ծրագրերը:

Ի դեպ, հետաքրքիր է, նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվե՞լ է այդ ծրագրի հետագա ճակատագրով և տեղյա՞կ է արդյոք, թե ինչպիսի գորովանքով են գուրգուրում ներդրումները Հայաստանի Հանրապետությունում...

Անդրանիկ Հակոբյան

Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է