Այսօր՝ 21 հոկտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:  

 

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

 

Նախագահ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին, որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

 

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.

 

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

 

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

 

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

 

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

 

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

 

Հարգելի՛ Դոնալդ,

 

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

 

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

 

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

 

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների վարկերը կզրոյացվեն Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. Երեք պետության դեմ ենք կռվում, բայց մեզ չեն հաղթելու. Կամավոր «Փաստ». Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը Արծրուն Հովհաննիսյանի էջի լավ գրառումը «Բանակցային գործընթացի մասին մի շատ կարևոր դրվագ, որ այս օրերին ոմանք փորձում են մոռացության տալ» Համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Independent»–ին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն Նահանջ լինում է նաև ծուղակի նպատակով. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հարվածը հասցրել է ՀՕՊ համակարգերին եւ կառավարման կետերին. Հովհաննիսյան Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել Մեկ դիրքի ուղղությամբ 700-800 գրոհային եկավ, հետ շպրտվեցին՝ ձորակի մեջ թողնելով 200-ից 300 դի. Արծրուն Հովհաննիսյան Վիրավորներին թողնում են մարտի դաշտում, արնաքամ են լինում ու մեռնում. սեւացած, ուռած, փտած դիակներ կան. Հովհաննիսյան Կենտրոնական հատվածներից մենք դիակ հանելու խնդիր չունենք. Արծրուն Հովհաննիսյան Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան 12-անգամյա առավելություն ունեն, հասկանո՞ւմ եք. ռազմի պատմությունը նման բաներ չգիտի. Արծրուն Հովհաննիսյան Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ ԱԳ փոխնախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրանանատարը ոչնչացվեց Եվս 43 զոհ. Հրապարակվել են նրանց անունները Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Մերօրյա հերոսներ՝ ԱՀ ՊԲ նոր տեսանյութը Հակառակորդը հարավային՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է․ Շուշան Ստեփանյան Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար. Հովհաննիսյան Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հրդեհ՝ Սարուխան գյուղում Հնարավոր է դարձել շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին