Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները, պաշտոնանկ չի անելու. Վլադիմիր Կարապետյան.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,- նշեց նա:
Վլադիմիր Կարապետյանը նաև հայտնեց, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնանկ չի արվելու ՊՎԾ ղեկավարի պաշտոնից, քանի որ վարչապետը հարգում է անմեղության կանխավարկածը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում