Դավիթ Սանասարյանի պաշտոնանկությունը լավ օրինակ կլինի բոլորի համար
Գևորգ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն երկու օր է լրատվական դաշտի և սոց․ ցանցերի քննարկման թեման է դարձել Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացած մեղադրանքը Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։Եվ այս կարճ ժամանակում կարողացանք ականատես լինել այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումների և կարողացանք լսել տարատեսակ կարծիքներ ։Սակայն կարծում եմ այստեղ մի բան է հստակ, որ եթե տեղի է ունեցել օրենքի չարահաշում, ապա այս հարցը իր լուծումները պետք է ստանա իրավական դաշտում, քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար և ոչ ոք չպետք է իրեն վեր դասի մնացածից և փորձի խուսափել պատասխանատվության ենթարկվելուց։ «Օրենքը բոլորի համար է» կարգախոսով, ամենառաջինը պետք է առաջնորդվեն հենց պետական պաշտոններ զբաղեցնող անձինք և հուսանք, որ այս հարցը վերջնականապես ստանալով իր տրամաբանական լուծումը, շատ լավ դաս կլինի մնացած պաշտոնյաների համար ու այլևս չենք հանդիպի նմանօրինակ երևույթների։