Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ Գ. Ծառուկյանին անհիմն կալանավորելով պետության և ժողովրդի առաջ ծառացած խնդիրները չեն լուծվելու...
Արդեն կարծես արատավոր պրակտիկան վերջնականապես արմատավորվել է Նիկոլ Փաշինյանի գործելաոճում: Իր ուժերից ու կարողություններից վեր ցանկացած խնդրի բախվելուց հետո երկրի գլխավոր անմեղսունակը Գագիկ Ծառուկյանին ապօրինի կալանավորելու հրաման է տալիս: Բա ո՞ւր կորավ ամեն ինչ օրենքի շրջանակներում լոզունգները: Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ տապալել ես կառավարումը, Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ սխալ կադրային քաղաքականություն ես վարում, Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ արտաքին քաղաքականությունը զրո նիշի վրա է, Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ մեր ռազմաքաղաքական բարեկամենրի հետ հարաբերությունները փչացրել ես և այսպես շարունակ: Ի վերջո Նիկո՛լ, սովորիր քո սխալների համար, ինքդ էլ պատասխանատվություն կրես, չես կարող հասարակության ուշադրությունը անընդհատ շեղելով պլստալ պատասխանատվությունից, այս անգամ չի ստացվի, լավ կլինի ընդունես սխալներդ և կատարես մարդկանց արդարացի պահանջն ու հեռանաս:
Եվ մի բան էլ, եթե կալանավորելու փսիխոզ է մոտդ սկսվել, կալանավորիր քո շրջապատի այն դավաճաններին, ովքեր քեզ հետ միասին այսօր երկիրը կանգնացրել են այս ծանր կացության առաջ, թե չէ Գագիկ Ծառուկյանն իր ազգին ու պետությանը նվիրված մարդ է, նա երբեք այնպիսի քայլ չի անի, որ վնասի պետությանը, նա բացի օգնելուց ու աջակցելուց այս օրերին այլ գործով չի էլ զաղվել: Սթափվի ու հեռացի, սա է պահի հրամայականը...