Հայաստանում այսօր՝ մարտի 23–ին, համապետական շաբաթօրյակ է։
Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում է վաղ առավոտից Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածքում։
Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ հավելելով, որ ինքը նույնպես իր ընտանիքի հետ կմասնակցի շաբաթօրյակին որեւէ բնակավայրում։ Այս պահին հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանը։