Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը զրկվեց երեք կարևոր «հենասյուներից»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան քաղաքացիական պատերազմ հրահրող գրառում էր արել, որը միանշանակ քննադատական գնահատականի արժանացավ ոչ միայն հասարակության լայն շերտերի, ՄԻՊ-ի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, այլ նաև հենց Փաշինյանի թիմակիցների կողմից: Գիշերվա ընթացքում երեք պատգամավոր հայտնեցին մանդատները վայր դնելու մասին, պաշտոնից հրաժարվեց նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուն, իսկ այսօր առավոտյան հրաժարական ներկայացրեց շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարարը: Այս ցանկը, ինչպես երևում է, շարունակական է, և հենց այդ սցենարը կանխելու համար Փաշինյանը այսօր ուղիղ եթերում փորձեց ուղղել սխալը, սակայն, փաստենք, որ դա նրա մոտ չստացվեց: Հանրությունը ականատես եղավ հերթական մանիպուլյացիոն պնդումներին, քաղաքական կրուտիտներին: 

Սակայն, քաղաքական թիմի փաստացի կազմաքանդումը չէ միայն, որ վկայում է գործող վարչապետի դիրքերի կտրուկ թուլացման մասին: Ինչպես գիտենք, ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ղեկավարների դեմ քրեական գործեր են հարուցվել, որոնք, սակայն, դատարաններում ջրվում են՝ դատարանները չեն ընդունում ընդդիմության լիդերներին կալանավորելու որոշումներ: Առավել ուշագրավ էր երեկ դատախազության ներկայացուցչի հայտարարությունը, որ հայտնի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութի ձայնագրությունները մոնտաժված են: Սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին, որի հետքերով պետք է գնան պատկան մարմինները: Սակայն, մեկ բան այլևս ակնհայտ է, եթե նախկինում դատական համակարգը և դատախազությունը կատարում էին Փաշինյանի հրահանգները, այսօր այլևս չեն կատարում կամ չեն կատարում այն ծավալով, ինչ նախկինում: Սա էլ ենթադրում է, որ Փաշինյանը կորցնում է շատ կարևոր աջակցություն` ի դեմս դատական համակարգի: 

Մեկ ուշագրավ դիտարկում ևս: ԱՄՆ դեսպան Թրեյսիի ՝ բռնությունը և ատելության կոչերը դատապարտող հայտարարությունից հետո Փաշինյանի հանդեպ կտրուկ փոխել է վերաբերմունքը նաև այսպես կոչված` սորոսական թևը: Մեկը մյուսի հետևից կարկառուն սորոսականները քննադատական հայտարարություններով են հանդես գալիս, իսկ «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը, ով երեկ գիշերը վայր դրեց մանդատը, համարվում էր իշխանական ֆրակցիայի սորոսական թևի վառ ներկայացուցիչ: 

 

Փաշինյանին լքել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարող ենք փաստել, որ վարչապետը մնացել է առանց իր ծանր հրետանու, որը անհրաժեշտության դեպքում գործի էր դնում՝ վերջին 2.5 տարիների ընթացքում: Այսօր անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է հասկանում և հասկացնում իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ հետագա պայքարը իշխանության համար ոչ միայն անիմաստ է , այլ նաև հղի է լրջագույն ցնցումներով… 

Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան